04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը. Թրամփի խորհրդականը Երեւանում է

Հայաստան ժամանած կիբեր անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարի սկզբի մեծ ողբերգության զոհերի հիշատակին, տեղեկացնում է Rusarminfo.ru-ն:

«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը: Դա պատմական փաստ է: Սակայն ես այստեղ մասնավոր այցով եմ գտնվում, իսկ ճանաչման հարցով վարչակազմը պետք է զբաղվի», – հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Երևանում հուշահամալիր այցելության ժամանակ Ռուդոլֆ Ջուլիանիին ուղեկցել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների խորհրդականները Երևան կժամանեն՝ 2018 թ. հոկտեմբերի 22-ին մեկնարկող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցելու:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ