27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջնային խնդիրը աղբի հոտն է, աղբն արդեն հասել է մայթեզր. նուբարաշենցիները հանդիպեցին Կամո Արեյանի հետ

Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունը մեղմելու համար աղբը կծածկեն հողով: Արդեն հաստատված ծրագրով հետագայում աղբավայրի հարակից տարածքում կստեղծվի նորը: Այս մասին ասել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը աղբավայրը փակելու հորդորով քաղաքապետարան եկած Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը: «Խնդիրները քննարկեցինք Կամո Արեյանի հետ: Նա նախապես արդեն ծանոթ էր խնդրին: Մեզ համար առաջնային խնդիրը աղբի հոտն է, աղբն արդեն հասել […]

Դեմ ենք Սևանից ավելորդ ջրառ իրականացնելուն. Բնապահպանները ահազանգում են

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Սևանա լճի ներկայիս վիճակին ասաց, որ այս տարվա Սևանա լճի վիճակը վառ ապացույցն է նրա,  որ լիճը գտնվում է անկայուն վիճակում և մի փոքրիկ սթրեսային իրավիճակն անգամ կարող է լճի համար ճակատագրական լինել: «Լճի փրկության միակ ուղին ճակատագրի բարձրացումն է, ինչը ինքնանպատակ […]

Կառավարումը պրոֆիների ու ոչ թե «հեղափոխական-չհեղափոխականների» գործն է

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Նոր իշխանությունների ամենախոցելի տեղը կադրայիրն քաղաքականությունն է: Մի կողմից՝ դա բնական է, քանի որ «հեղափոխությունների» արդյունքում «յուրային»-«ոչ յուրային» բաժանումը հաճախ շատ լուրջ ճնշում է գործադրում կարճ ժամանակում գործադիրում նշանակումներ անելու վրա, ու նշանակումների մի զգալի մասն արվում է «վստահելիության ու հեղափոխությանը մասնակից լինելու» ցենզով: Սա օբյեկտիվորեն հասկանալի, […]

Որտեղ Փաշինյանի կառավարությունը դրական քայլեր կանի, մենք կողջունենք և կօժանդակենք, իսկ որտեղ կգնա սխալ ճանապարհով՝ կքննադատենք. Է. Շարմազանով

«Մինչև Նիկոլ Փաշինյանը Արա Բաբլոյանն էր ասել, առաջարկել, որպեսզի հանդիպի Հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Եթե Փաշինյանն արձագանքել է, որ ուզում է հանդիպել Բաբլոյանի հետ, շատ նորմալ է, աշխատանքային կառուցողական պրոցես է, երբ անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարները հանդիպում են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Փաշինյան-Բաբլոյան […]

ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորելու է Մհեր Շահգելդյանը

Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստում միաձայն որոշում է կայացվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով: Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի, օգոստոսի 27-ին, ժամը 12:00 ՕԵԿ գրասենյակում […]

Ինչ է լինում, երբ ծաղրում են Աստծուն. հայտնի դեպքեր

Տիտանիկը կառուցած ճարտարապետը. Հանրահայտ Տիտանիկ նավի շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, լրագրողների հարցերին պատասխանելիս, թե որքանով է անվտանգ նավը,, ճարտարապետը քմծիծաղով պատասխանել է. «Այժմ նույնիսկ Աստված չի կարողանա այն խորտակել»: Բոլորս գիտենք, թե ինչ եղավ նավի հետ…  Հայտնի երգիչ Ջոն Լենոնը. Իր հայտնիության գագաթնակետին` 1966 թվականին, հարցազրույցներից մեկի ժամանակ երգիչն ասել է. «Քրիստոնեությունը շուտով կավարտվի, այն […]

Գործ կա, իսկ աշխատավա՞րձ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր էջում, որտեղ նշել էր, թե համաձայն իր ստացած արձագանքների, տարբեր գործատուներ նշում են, որ ունենք աշխատատեղ, սակայն չկան համապատասխան որակավորմամբ մասնագետներ: Վարչապետն արդարացիորեն նշում է, որ մեր կրթության եւ ինքնակրթության համակարգերը համաձայնեցված չեն աշխատաշուկայի պահանջներին: Այստեղ, անշուշտ, վիճակելու բան չկա, սակայն […]

Չորս Toyota Camry՝ ԱԺ փոխնախագահների համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 4 հատ նոր Toyota Camry ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ։ Գնումը տեղի է ունենալու ԱԺ աշխատակազմի բյուջեի տնտեսումներից։ Մեքենաներից 3-ը կտրամադրվեն ԱԺ 3 փոխնախագահներին, 4-րդը կմնա «պահեստային»՝ հյուրերին սպասարկելու համար։ 2018 թ․, լրիվ նոր դիզայնով Camry-ները, սակայն, կբերվեն մոտ 6 ամիս անց։ Դեռ կառավարությունը պետք […]

Մարզպետը լծվել է «Ավշարի» տերերից մարզը վերցնելու գործին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ եւ աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Մեր տեղեկություններով, սեւ ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին։ Ստուգումների նախնական արդյունքների համաձայն, այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել։ Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի […]

Ղարաբաղը ետ չի մնում ներքաղաքական խմորումներից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում եւս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձեւավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձեւավորվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված