12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որևէ քաղցածի կերակրե՞լ ես

Վերջերս որևէ քաղցածի կերակրե՞լ եք: Քրիստոսի 2-րդ Գալստյան ժամանակ մեր Տերն ասաց, որ Նա պարգևատրելու է նրանց, ովքեր կերակրել են քաղցածներին, այցելել են հիվանդներին ու բանտարկյալներին և հագցրել են շոր չունեցողներին: Ես ինքս թերանում եմ այս բաների մեջ դրա համար էլ գրում եմ, որ մնա մեր հիշողության մեջ ու բոլորիս թերևս գործողության մղի: Մենք բոլորս […]

Փաշինյանը պատասխանում է Հունան Պողոսյանի նշանակումից դժգոհներին

«Մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. մենք հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և մեր այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու»,-այս մասին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար […]

Դաժան սպանություն

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի թիվ 30 տնակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի […]

Պարո՛ն վարչապետ, Դուք չեք տիրապետում իրավիճակին. Մանվել Գրիգորյանի փաստաբան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած հանցանքները ներկայացվել են չափազանց ուռճացված և վատ ձևով: «Պատկերացրեք փաստաբանի վիճակը, երբ խոսում է անմեղության կանխավարկածից և հանրության մի ստվար զանգված, որոնց մեծ մասը  ընտրությունների ժամանակ տասը հազար դրամով վաճառվում էին, այսօր քննադատում են մեզ և հայհոյախառը բաներ են ասում»,-ասաց նա և հավելեց, որ […]

Վճարիր 3 մլն 600 հազար դրամ եւ ազատ ես. Հրապարակ

Խմբագրություն դիմած քաղաքացին խնդրում էր հետաքրքրվել, թե երբ կարող է Հա­յաստան վերադառնալ 27 տարին լրացած իր որդին, ով չի բնակվում Հայաստանում, եւ ում նկատմամբ հետախուզում է հայտարարված՝ զինծառայությունից խուսափելու համար: Նման դեպքերի համար օրենքը նախատեսում էր, որ քաղաքացին, վճարելով 1 մլն 800 հազար դրամ, ազատվում է քրեական պատասխանատվու­թյունից: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հով­հաննիսյանը մեզ ասաց, […]

Հեղափոխություն արեցիր, որ ի՞նչ անես. Առավոտ

Ոստիկանի 27 տարվա աշխատւսնբային փորձ ունեցող Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո վարչա­պետ Նիկոլ  Փաշինյանը հայ­տարարել  է. «Ես  շատ կարեւ­որ եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղա­փոխության արդյունքում  որեւէ  մեկն իր կյանքն ավարտ­ված չհամարի Հայաստանի Հանրապետությունում:         Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ մենք ՀՀ- ում չպետք է թույլ տանք, որ­պեսզի զարգանա այնպիսի երեւույթ, […]

Այս անգամ ո՞վ է մեղավոր և ով պետք է վարչապետին հիշեցներ. Ժողովուրդ

ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 -ի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս է տեսել հայկական առաջին տպագիր պարբերականը`«Ազդարարը»:  «Ազդարարը» հայերեն լեզվով լույս է տեսել ամիսը մեկ անգամ` 1794-ի հոկտեմբերից մինչեւ 1796 -ի մարտ: Ամսագիրը հրատարակել է Հարություն Շմավոնյանը: Ընդհանուր առմամբ լույս է տեսել 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին […]

«Դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Նիկոլ ջան». Հայոց աշխարհ

Թե այս ամենը ինչպե՞ս է անդրադարձել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, դժվար չէ պատկերացնել։ Մի շարք գործընկեր երկրներ բացահայտ հայտարարում են, որ այդ պայմաններում ներդրումային հույսեր չպետք է փայփայել։    Կառավարությանը չհաջողվեց ներդրումային ակտիվություն ապահովել ոչ միայն արտաքին, այլեւ ներքին միջավայրից։ Դրա հետեւանքները տնտեսությունը շուտով զգալու է։     Որքան էլ թվում է, թե կառավարությանը հաջողվեց պահպանել […]

Ոչ լեգիտիմության վտանգը. Ժողովուրդ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաեւ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելն, ըստ էության, խիստ ձեւական բնույթ է կրում, եւ փաստացի այս կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին: Ընտրական օրենսգրքի բուն նախագիծը միայն վերջերս է […]

Հրդեհ Աբովյանում. մարդիկ տարհանվել են

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի