26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պայմանավորվել եք, չէ՞ անկեղծ խոսեք

Ընտրական օրենսգրքը նախօրեին 2-րդ անգամ տապալվեց։ Փաշինյանին չօգնեցին ոչ «դարձի եկած» կամ ավելի ճիշտ «դարձի բերված» ՀՀԿ – ականները, ոչ էլ նույնիսկ Ծառուկյանի ներկայությունը։ Օրենքի ընդունման համար չբավականացրեց մեկ ձայն։

ԸՕ տապալումը, ինչպես Փաշինյանն է սիրում ասել, մի քանի իրողություն ցույց տվեց, թեեւ իրողություններն այդ, անշուշտ նոր չեն։

Իրողություն 1. Հանրապետականի «մահվան» մասին լուրերը չափազանցված են։ Քվեարկությունը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն դեռ կենսունակ է խորհրդարանում հարցեր լուծել, չնայած պատգամավորների նկատմամբ գոյություն ունեցող պրեսսինգին։

Իրողություն 2. ԸՕ տապալումն ինչ-որ առումով փրկեց Փաշինյանին ու նրա փափագած արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը, այն առումով, որ նոր ԸՕ ընդունումից հետո Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաներով, առնվազն 8-9 ամիս ժամանակ է հարկավոր քաղաքական դաշտի խաղացողներին, մինչդեռ Փաշինյանի սիրտը դեկտեմբերին է ընտրություն ուզում, թե ինչու, կասենք հաջորդ իրողությունը նկարագրելիս։

Իրողություն 3. Նոր ԸՕ-ը ամեն գնով անցկացնելու Փաշինյանի ձգտումը մի պարզ պատճառով է բացատրվում։ Նրա գլխավորած Քաղաքացիական պայմանագիրը տեղերում թույլ է, որովհետեւ ՔՊ-ն մեծ հաշվով մարդ-կուսակցությում է, ասել է թե կա Փաշինյան, կա ՔՊ, չկա Փաշինյան, չկա եւ ՔՊ։ Իսկ սա մի բան է նշանակում, որ Փաշինյանը ինքն էլ դա գիտի ու հասկանում է, որ այսպես ասած՝ ռեյտինգայինով ըմտրության գնալու դեպքում կարող է պարզվել, որ հեղափոխությունը միայն Կապանում չի, որ տեղ չի հասել։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ