13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դոլարը շարունակում է էժանանալ

Rate.am-ում նոյեմբերի 24-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 401 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 404 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 436 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 440 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4. 85 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.59 դրամը:

Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելեցի Քաղբանտարկյալ Նարեկ Մալյան -ին: Նարեկի տեսակցությունները (և առհասարակ կապը արտաքին աշխարհի հետ) արգելված էին: Այդ արգելքը հանված է: Նարեկը բարևներ էր փոխանցում մեր բոլոր պայքարի ընկերներին: Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել: Առհասարակ, թվում է, […]

ՌԴ-ի որոշումները ռազմավարական-դաշնակցային որոշումների շրջանակ բերելու հնարավորությունը չի սպառվել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գլխավոր խնդիրն այն չէ, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ ունի. բնական է, որ տարբեր թեմաների վերաբերյալ կարող է դիրքորոշումների տարբերություն լինել: Իրավիճակային բարդությունն այն է, որ հայաստանյան իշխանությունը այս ամենն անընդհատ սրում է, տանում բախումների և փորձում այնպիսի կետի […]

Այո՛, Նիկոլը պատերազմից հետո մնացել է իշխանության բացառապես ՌԴ-ի բարի կամքի արդյունքում. Շարմազանով

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը եւ խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց: Սակայն ռուսական կողմը հրաժարվեց` պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա […]

ՄԻԵԴ-ում կվիճարկվի արցախահայերի գույքի իրավունքը

Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նա նշեց, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից. զեկույց

Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: Այս մասին ընդգծում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցը: Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից: Շուրջ […]

Ուշագրավ մանրամասներ անձնագրային համակարգում տիրող քաոսից. Ժողովուրդ

Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ, աղմուկ-աղաղակով հերթական անգամ երկարացվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչեւ կենսաչափական անձնագրերի համակարգին լրիվ անցում անելը։ Օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի անձնագրային համակարգում տիրող քաոսից, մասնավորապես՝ թե ովքեր, ինչպես եւ ինչու են ավիրել համակարգը։ Մեզ հաջողվեց պարզել, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, […]

Բաքվում «ֆեստիվալներ» են անում Հայաստանին՝ «Արմեւտյան Ադրբեջանին» և «իռևանյան խոհանոցին» նվիրված

Մինչ Հայաստանի կապիտուլյանտ վարչախումբն աջուձախ ինչ-որ խաղաղության խաչմերուկի մասին է կլկլում, Ադրբեջանում շարունակում են արհամարհել այդ վարչախմբի պարագլուխ Նիկոլ Անհողի խաղաղության աղերսանքները և առաջ են տանում սեփական թեզը՝ ոչ թե Հայաստանի հանրապետություն, այլ Արևմտյան Ադրբեջան… Բաքվում արդեն գիտական մակարդակով են գրքեր հրապարակվում, գիտաժողովներ անցկացվում, իսկ հիմա էլ արդեն «ֆեստիվալներ» են անում Հայաստանին՝ իրենց ներկայացմամբ Արևմտյան […]

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևան քաղաքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին հնարավոր է, 27-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` նոյեմբերի 23-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, առանձին […]

Ո՞ւր է հիմա այդ ամենը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, նախատեսված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանգանակված միջոցներն ուղղվելու են սահմանամերձ համայնքների զարգացմանը և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցելուն: Հատկանշական հանգամանք. արդեն 5 տարի և ավելի է, ինչ Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր գլխավորած թիմով, որոնք նախկինում, տարիներ շարունակ, հատկապես հեռուստամարաթոններին ընդառաջ, իրենց հասանելի բոլոր քարոզչամիջոցներով կոկորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի