23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ է «կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիայի դիրիժորը և ի՞նչ անցյալ ունի նա. Mediahub.am

«Կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիան տապալվեց. Վեհափառ հայրապետն այցելեց հուշահամալիր` չնայած այն հանգամանքին, որ հարյուրավոր «ոստիկաններ» փորձում էին խոչընդոտել նրա մուտքը, ինչ է թե Նիկոլ Փաշինյանն է գալիս: Կաթողիկոսն աղոթք հնչեցրեց, ծաղկեպսակ դրեց, որի դեմ անհայրենիքները «հերոսական պայքար» մղեցին ու այն հեռացրեցին հուշահամալիրի մոտից: Սակայն այս ճղճիմ օպերացիան ևս ավարտվեց նիկոլականության պարտությամբ. Կաթողիկոսի ծաղկեպսակը վերադարձվեց իր սկզբնական տեղակայման վայր, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի բերածը ծածկվեց «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով:

Իսկ ո՞վ էր ղեկավարում այս անփառունակ վախճան ունեցած օպերացիան:

MediaHub-ը պարզեց, որ այն անձամբ ղեկավարում էր ՀՀ ոստիկանության զորքերի 1033 հատուկ ստորաբաժանման զորամասի հրամանատար Վահան Հովհաննիսյանը։ Կադրերում երևում է, ինչպես նաև ականատեսներն են պնդում, որ նա «կաշվից դուրս էր գալիս» Փաշինյանի հրամանը տեղը տեղին կատարելու համար և դրա համար ոչնչի առջև կանգ չառավ՝ «անձնազոհաբար» խայտառակվելով մինչև վերջ:

րի մոտ է զարմանք հարուցել, քանզի՝ «նա էդ զորամասում սկի չի կարողացել գումարտակի հրամանատար ծառայի»: Բայց նրա ճակատագրի նման կտրուկ շրջադարձում մեծ ու գլխավոր դերը խաղացել է Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը. Հովհաննիսյանը նրա ուղիղ միջնորդությամբ է այդ պաշտոնին հասել։

MediaHub-ին ուշագրավ մանրամասներ են հասել նաև այդ մասով, թե ինչպես կամ ինչի գնով է տեղի ունեցել Վահան Հովհաննիսյանի՝ 1033 զորամասի հրամանատարի պաշտոնում նշանակվելը։

Եթե մեկ բառով ասենք, ապա Հովհաննիսյանն այդ պաշտոնին հասել է եղբոր արյան գնով։
Մեզ պատմեցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վահան Հովհաննիսյանի եղբայրն օգնություն է տարել Քարվաճառ, սակայն հաջորդ օրը Քնարավան գյուղում սրտի կանգից մահացել է՝ չմասնակցելով որևէ մարտական գործողության։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի տիկինը այցելել է Վահան Հովհաննիսյանի՝ պատերազմում «հերոսաբար զոհված» եղբոր տուն, որ իր ցավակցությունները հայտնի մահացածի ընտանիքի անդամներին։ Վահանի ծնողներն էլ, օգտվելով առիթից, որ Փաշինյանի կինն է իրենց այցելել, նրան խնդրում են, որ իրենց մյուս որդուն՝ Վահանին, նշանակի գնդի հրամանատարի տեղակալ, որ կարողանա եղբոր զավակներին պահի։ Այստեղ ևս մի ուշագրավ դրվագ կա․ այդ օրերին զոհված է լինում նաև 1033 զորամասի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ Արտյոմ Միրզոյանը, որի մասին ասում են՝ իրապես հերոսաբար մարտնչելով է զոհվել։ Եւ նրա արյունը դեռ չէր սառչել՝ Վահան Հովհաննիսյանի ծնողները խնդրում են, որ Աննա Հակոբյանը, իր կապերն օգտագործելով, իրենց որդուն նշանակել տա օրեր առաջ զոհված Արտյոմ Միրզոյանի տեղը՝ 1033 զորամասի հրամանատարի տեղակալ։ Փաշինյանի տիկինը չի մերժում խնդրանքն, ու Վահան Հովհաննիսյանը նշանակվում է վերոնշյալ զորամասի հրամանատարի տեղակալ։

Օրեր անց տեղեկություն է ստացվում, որ զոհվել է նաև գնդի հրամանատար Արմեն Վարդանյանը, որի մարմինը վեց ամիս չէին կարողանում գտնել։ Այդ ընթացքում նորից Աննա Հակոբյանի հետ կապի են դուրս գալիս Վահան Հովհաննիսյանի ծնողները՝ խնդրելով նորից միջնորդել, որ իրենց որդուն հիմա էլ նշանակեն զոհված հրամանատարի տեղը։ Փաշինյանի կինն այս խնդրանքն էլ չի մերժում, և Հովհաննիսյանին, նախ, նշանակում են գնդի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա, երբ ամիսներ անց հայտնաբերում են Արմեն Վարդանյանի մարմինն ու հուղարկավորում նրան, Հովհաննիսյանին վերջնական նշանակում են տվյալ զորամասի հրամանատար։

Այսինքն՝ երկու անգամ էլ Վահան Հովհաննիսյանը զբաղեցնում է իր զոհված ղեկավարների թափուր մնացած աթոռը՝ օգտագործելով իր եղբոր մահը։ Եւ 2021 թվականից մինչ այս պահը նա այդ զորամասի հրամանատարն է ու անվերապահ և անձնուրացաբար ծառայում է իրեն այդ պաշտոնին նշանակածներին՝ հատելով բոլոր տեսակի կարմիր գծերը, միայն թե բավարարի իրեն բաղձալի պաշտոն ընծայած ամուսինների պահանջները և այդպիսով արդարացնի իր նշանակումը։

Մեր աղբյուրները նշում են նաև, որ համակարգում վստահ են՝ ՆԳՆ Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարը միտումնավոր է հենց Հովհաննիսյանին այս անպատվաբեր ու խայտառակ առաքելությամբ գործուղել Սարդարապատի հուշահամալիր, որ վաղն առանց վարանելու նրան «փուռը տա», քանզի Հովհաննիսյանից համակարգի ներսում էլ են դժգոհ և հոգնած, և ուզում են հարմար առիթի դեպքում ազատվել Աննա Հակոբյանի «նշանակած» կադրից:

Նման ելքի մեծ հավանականության մասին խոսում է նաև այն հանգամանքը, որ Ներքին զորքերի հրամանատարը, փաստացի, «խնայել է» և «կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիան իրականացնելու համար թեժ կետ չի ուղարկել, օրինակ, Դավթաշենի գնդի հրամանատար Հովհաննես Զաքարյանին կամ վարչության սպառազինության գծով տեղակալ Բաբկեն Աբրահամյանին, որոնք համարվում են նրա բոլոր ցանկությունների կամակատարներն ու աջ ձեռքը, և որոնց հաստատ չէր ցանկանա «փուռը» տալ։

Վահե Մակարյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ