01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դանիայի հայ համայնքը խստորեն դատապարտում է

Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Անահիտ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Դանիայում բնակվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է․

«28.05.2024 թ. մեր արժանապատվության ու պետականության վերականգնումը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ մի քստմնելի միջադեպ. ոստիկանները, անամոթաբար մեկը մյուսից առաջ ընկնելով, փորձում էին արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևոր դասի մուտքը։ Ամո՛թ ու նախատինք թե՛ հրահանգիչներին, թե՛ այդ հրամանը կատարողներին։

Խստորեն դատապարտում ենք մեր Սրբազան Հավատքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցին ներկայացնող հոգևոր դասի նկատմամբ որևէ ոտնձգություն։ Պահանջում ենք դադարեցնել այդ ազգակործան գործունեությունը։

Այսօր ոչ միայն կամայականորեն ձևվում են մեր երկրի սահմանները, այլև արժեհամակարգային անթույլատրելի ավերածություններ են իրականացվում։

Դրա իրավունքը որևէ կառավարություն չի ունեցել, չունի և երբեք չի կարող ունենալ։ Խստագույնս պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Սարդարապատի հուշահաշալիրում տեղի ունեցած անպատիվ արարքի հրահանգիչներին ու իրականացնողներին»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ