29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը գլխատում է յուրայիններին ու «Ծռերին ». Հրապարակ

Նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, եւ դրանից ել­նելով՝ քաղաքական ուժերը դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների են գնալու գործող օրենսգրքով: Տեղի ունեցածը մի փոքր անհավատալի է թվում: Այդ ինչպես է, որ 6-րդ գումարման խորհրդարանը գտնվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրպանում, ու դժվար թե պատգամավորները համարձակվեին «արկածախնդրության» դիմել՝ դեռեւս չհաղթահարած հոկտեմբերի 2-ի արկածախնդրության ծանր հետեւանքները: Այդ օրը ՀՀԿ-ն պարզապես ջախջախվեց […]

Տպավորություն է, թե մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները փակում ենք. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում՝ 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:    Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վերոնշյալ կայանի կառուցումը կապահովի […]

ՀՀԿ-ն կարող է ապագա խորհրդարանում երկրորդ ուժը լինել՝ իրական ընդդիմություն. Հայոց աշխարհ

Եթե գերարտառոց բան չպատահի, ինչի որեւէ նախանշան, քավ լիցի, չկա, հայրենի քաղաքական դաշտը կուսակցություններով հանդերձ, միանգամից կմխրճվի ընտրա­պայքարի հորձանուտ: Կտրուկ ու արագընթաց ընտրապայքարի, հարկ է ասել: Համենայն դեպս անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ է, որ Հա­յաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ պետք է լինեն (առհասա­րակ, մեկ անգամ էլ 1998-ին նախագահի արտահերթ ընտրություն է եղել, բայց դա […]

Փաշինյանը վերջնական որոշում չունի. Փաստ

Գրեթե վստահությամբ կարելի է ասել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը օրենքի ուժով կարձակվի, ինչից հետո կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը: Ինչպես դեռևս օրեր առաջ նշել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ընտրությունը կլինի դեկտեմբերի 9–10–ը: Դրա համար օրենսդրական բոլոր ժամկետները բավարար են: Բնականաբար, ամենահավանական ժամկետը դեկտեմբերի 9–ն է, քանի որ օրը կիրակի է: Սակայն, մեր հավաստի տեղեկություններով, այս […]

Նախարարը բարձրացրել է ընկերոջ աշխատավարձը. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ընկերների համար: Հիշեցնենք՝ նախարարը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը: Այնուհետեւ հաստատության տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի […]

«Սասնա Ծռերի» կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են քաղաքական հալածանքի գործիքներ լինել։  Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Առնվազն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ։ Շաբաթներ առաջ Մարտունիում, Գյումրիում և Վանաձորում քաղաքացիների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները խափանելուն ուղղված գործողությունները փորձեցինք գնահատել ընդամենը որպես տեղական […]

Ինչպես է վերաբերվում միասեռականներին ԿԳ նախարարը. Հրապարակ

Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին։ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցեւ համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։ Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ։ Խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ նույնպես ունեմ, որովհետեւ խորհրդարանի հետ տարբեր ժամանակներ […]

Նստակյաց ապրելակերպը նպաստում է քաղցկեղի առաջացմանը

Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտի ներկայացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հեռուստացույցի առջև երկարատև նստելը կարող է խթանել քաղցկեղի առաջացմանը: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը: Ավելի վաղ կատարած հետազոտությունները հաստատում էին այն փաստը, որ ֆիզիկական վարժությունները պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղային հիվանդություններից: Այժմ ապացուցված է այն, որ նստակյաց ապրելակերպը նպաստում է ուռուցքների առաջացմանը: Medical Xpress-ի […]

Ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից Facebook-յան գրառման համար

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից Facebook-ում իր աշակերտների հասցեին վատ խոսքեր ասելու պատճառով: Reuters գործակալությունը հայտնում է, որ ուսուցչուհին Facebook-յան իր էջում աշակերտներին անվանել է «ապագա հանցագործներ»: Իրեն արդարացնելու համար Ջենիֆեր Օ’Բրիենն ասել է, որ նա այս մասին գրել է այն բանից հետո, երբ աշակերտներից մեկը խփել է իրեն: Ուսուցչուհին դպրոցում աշխատում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի