13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայաստանը ստեղծված իրավիճակից մեկ ելք ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն միայն Բաքվի ու Երևանի միջև: Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։

«Առաջին փուլում Հայաստանի նոր ղեկավարությունը փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ։ Արդյունքում՝ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է Իլհամ Ալիևը:

Նրա խոսքերով՝ բանակցային գործընթացի միջնորդները ևս Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հավանության չեն արժանացրել:

Նա հայտարարել է նաև Հայաստանի մեկուսացման քաղաքականության մասին՝ ընդգծելով, որ ստեղծված բարդ ճգնաժամային իրավիճակից  միակ ելքը Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումն է։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ