24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեծերի սերերը

Ասում են` սերը ամենահզոր զգացմունքն է, որ միաժամանակ իշխում է մարդու մտքին և մարմնին: Իսկ ովքե՞ր են եղել նրանց սիրեցյալները, և արդյո՞ք երջանկացել են նրանք իրենց առաջին սիրով:

50

Խաչատուր Աբովյանն իր կարճատև կյանքի ընթացքում շատ կանանց է սիրել: Իսկ առաջին անգամ սիրահարվել է 1920թ.-ին, Էջմիածնում` իր հարևանուհի Սոնային: Սակայն վերջինս մերժում է Աբովյանի սերը` պատճառաբանելով նրա վանական լինելը: Ավելի վաղ, 1930-36թթ. Դորպատում (Էստոնիա) ուսանելու տարիներին սիրահարվում է Յուլյե Կրաուզերին` 18-ամյա ոչ այնքան գեղեցիկ, սակայն քաղցրալեզու մի օրիորդի: Թեև նրանց մտերմությունը երկար չի տևել, բաժանվել են շատ ջերմ, բայց մեծ ցավ ապրելով:

66139_381776278557458_1969616465_n

Եղիշե Չարենցն առաջին անգամ սիրահարվել է 15-16 տարեկանում` Աստղիկ Ղոնդաղչյանին, ով ուսանում էր Կարսի ռուսական դպրոցում, այնուհետև Թբիլիսիի գիմնազիայում: «Չարենցի հետ ծանոթացել ենք Կարսում, Հովսեփ հորեղբորս տանը: Նա հորեղբորս տղաների ընկերն էր, իսկ ավելի ուշ` սկսեց հետևել ինձ: Չափազանց ամաչկոտ էր, ես էլ սիրուն, վառվռուն, չարաճճի աղջիկ: Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն: Հորեղբորս տղաները Եղիշեին հայտնում էին իմ ներկայության մասին, ու նա անմիջապես գալիս էր»,- իր հուշերից մեկում գրել է Աստղիկ Ղոնդաղչյանը:

Չարենցը իր «3 երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն նվիրել է Աստղիկին: Աղջկա հայրը, լինելով խիստ անձնավորություն, զայրացել է. «Աստղիկ` հասկացանք, էլ ի՞նչ պետք կար նշելու Ղոնդաղչյան ազգանունը»:

Սիրահարված Չարենցը իր սերը նաև արտահայտել է Աստղիկին վարդ նվիրելով, որի թերթիկներն աղջիկը չորացրել և պահպանել է մինչ խոր ծերություն:

Без названия

Մարտիրոս Սարյանն առաջին անգամ սիրահարվել է 9 տարեկանում` Պոլինա անունով մի ուկրաինուհու: Թերևս սա կարելի է սիրահարվածություն համարել, քանզի առաջին մեծ սերը տածել է իր մորաքրոջ թոռնուհի Նինա Թազեխուլախյանի հանդեպ` 28 տարեկանում: Սիրել է պլատոնական սիրով, քանի որ ընտանիք կազմելն անհնար էր. արյունակցական կապ կար: Ավելի ուշ` 36 տարեկանում, մեծ նկարիչը սիրում և անգամ պաշտում է Լուսիկ Աղայանին, որ Սարյանի համար կանացի իդեալի մարմնավորում էր: Նա էլ դառնում է նկարչի կինը:

 

Hovhannes-Tumanyan11

Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում: Տղան սովորում էր Ջալալօղլու (ներկայիս Ստեփանավանի) դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն: Եվ շուտով նա սիրահարվում է տեսուչի աղջկան` գեղեցկադեմ Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.

Հոգուս հատոր, սրտիս կտոր,
Դասիս համար դու մի´ հոգար,
Թե կան դասեր, կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք. իմ աղավնյակ,
Որ կենդանի մի պատանի,
Սերը սրտում դաս է կարդում:
Հետագայում, երբ տեսուչը տեղեկանում է նրանց սիրո մասին, ցանկանում է պատժել պատանուն, բայց Վերգինեի միջամտությամբ Թումանյանը խուսափում է անախորժություններից:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ