13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական հրթիռը փլուզել է Խարկովի հեռուստաաշտարակը /Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահը Ջո Բայդենին հայտնել  է, որ ռուսական հարձակումը աշտարակի վրա քաղաքը «անբնակելի» դարձնելու ռուսական ծրագրի մի մասն է: Ռուսաստանի հրթիռային գրոհի արդյունքում կոտրվել է Խարկովի 240 մետրանոց հեռուստաաշտարակը: Հիշեցնենք, որ Խարկովը  Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Շաբաթներ շարունակ Խարկովին հարվածներ է հասցվել հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում: Բայց շատերը կշարունակեն առանց մտածելու կրկնել նիկոլաթուրքական քարոզչությունը, թե «44 օրյա պատերազմը պարտվեցինք, որովհետև խրամատ չկար և 80-ականների զենք էր»։ «Սահմանապահներ են կանգնելու» քարոզչական թեզի վերաբերյալ․ ՀՀ սահմանապահ զորքերն ու […]

Եկեղեցին այս պահին նման է մոր, որ փորձում է արգելել առեվտրային շահի եւ լավ ապրելու խոստումով իր զավակներին մարմնավաճառ, ավելին` հոգեվաճառ դարձնելը

Եկեղեցին այս պահին նման է մոր, որ փորձում է արգելել առեվտրային շահի եւ լավ ապրելու խոստումով իր զավակներին մարմնավաճառ, ավելին` հոգեվաճառ դարձնելը։ Հայրենի իշխանությունը հայր լինելու փոխարեն տնփեսա եկած խորթ հոր հոգեբանությամբ պատրաստ է իր ապրած տան ամեն բանից օգուտ ստանալ, քանի որ գիտի, որ ժամանակավոր է … Հոգին է կենդանացնող, մարմինն ինքն իրենից ոչինչ […]

Եթե թշնամուն հաջողվի այս փուլում լուծել հայտնի գյուղերի հարցը, ապա նրանց հաջորդ քայլը լինելու է ՀՀ ԶՈւ կրճատման պահանջը. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ գործող իշխանության ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված մանր ու միջին անտրամաբանական դեմքեր, իրենց կարճ ուղեղով փորձում են հիմնավորել բաներ, որ նույնիսկ թուրք-ադրբեջանական դիվանագիտական ճակատի մտքով անգամ չի անցել, որ այս կամ այն երևույթը կարելի է նման կերպ հիմնավորել: Պարզ է, որ «Տանք, որ […]

Պետք է մերժել եսը, որ հաղթի մենքը. Սերժ Սարգսյան

2018 թվականին նմանատիպ կեղծ տեղեկատվություն տարածողների գործունեության արդյունքում մարդկանց ճնշող մեծամասնությունը խաբեության և մանիպուլյացիաների արդյունքում, մեկ այլ հատվածն էլ սեփական շահից դրդված մերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու Արցախը։ Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին Հայկական երկու հանրապետությունները, իսկ նմանօրինակ կեղծ թեզեր տարածողները մնացել են, ունեն մեծ լսարան […]

Իսրայելի բանտերում շարունակում են սպանվել պաղեստինցի բանտարկյալները /Տեսանյութ/

Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների կյանքը կտրուկ վատթարացել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակում գործեց Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա, հայտնում է Արևմտյան ափում տեղակայված Պաղեստինի կալանավորների գործերի հանձնաժողովը: Այդ ժամանակվանից 13 պաղեստինցի բանտարկյալներ մահացել են իսրայելական բանտերում, «նրանց մեծամասնությունը  մահացել է դաժան ծեծի հետևանքով, դիակների զննությամբ պարզվում է, որ ջարդել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի