08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանն ասում է՝ Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ /տեսանյութ/

«Սա ուղիղ «վենդետա» է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ վենդետա չի լինելու»,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը: «Փաշինյանն ասում է, թե Մարտի մեկի գործը բացահայտված է, տո լուրջ ես ասո՞ւմ: Եթե բացահայտված է, Աղվանն (նկատի ունի […]

Դեմ ենք ՀԱԿ-ի առաջարկին. ԼՀ ղեկավար

«Մենք հարգում ենք ՀԱԿ-ի մոտեցումը, բայց հետ գնալը կիսանախագահական կառավարման համակարգի, չենք պաշտպանում, քանի որ ՀՀ-ն անցել է ավելի ժողովրդավարական համակարգի, ու նորից կիսանախագահականին գնալը ես համարում եմ հետընթաց», -այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը Նա նշեց, թե խորհրդարանական կառավարման համակարգի ողջ էությունը դեռ «չհամտեսած» նորից հետ գնալը` ճիշտ չէ: «Մենք պետք է առաջ գնանք, առաջ շարժվենք, նաև ներկայիսսուպերվարչապետական խեղաթյուրված համակարգից ազատվենք ու առաջ շարժվենք: Մենք եվրոպական կառավարման կողմնակից ենք ու դա շարունակում ենք պնդել: դեռևս ամբողջությամբ ապահովված չէ և պետք  է գնալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե նորից հետ քայլ կատարել»: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ ու շեշտել` մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե:

Ընդունեք Լենա Նազարյանի այս ինքնախոստովանությունը

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում Լենա Նազարյանն ասել է, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները: Իրականում ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուները պարբերաբար պարտվել են նաև նախկինում: Սա չէ հարցը: Հարցը նա է, որ տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որևէ ընտրություններին հաղթելու համար կարևորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ […]

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայ ազգային կոնգրես կուսակցության՝ կիսանախագահական համակարգին վերադառնալու առաջարկին, մասնավորապես նշելով, թե չի կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ: «Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ:  Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե պառլամենտարիզմի […]

Նոր Սահմանադրությունը`քաղաքական օրակարգի առաջնահերթություն. Քաղաքական լիգա

«Քաղաքական լիգայի» նախաձեռնողներից Մամուլի ազգային ակումբի ղեկավար, լրագրող Նարինե Մկրտչյանը հաղորդել է, որ փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լիգայի գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաեւ սահմանվել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւոր խնդիրների առաջնահերթությունները:  «Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն  է, որը […]

Ահազանգ. գազի եւ հոսանքի վարձավճարները կտրուկ ավելացել են

Ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48.370 դրամ: Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33.000 դրամ: Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ: Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս […]

«Նիկոլի ասած խնամի-ծանոթ-բարեկամը իր ասածների մաման լացացրել ա արդեն» /տեսանյութ/

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի որդին` 23-ամյա Հարություն Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: Հանրային քննադատության արժանացած այս հարցը հուզում է նաեւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին: Վերջինս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ քսաներեք տարեկան տղայի՝ Երևանի կայազորի դատախազ նշանակումը սենսացիա է, չնայած որ նման դեպքերը մեզ համար արդեն դառնում են օրինաչափ : Այն որ Մաշադյանը […]

Սա լուրջ ահազանգ է, որ հեղափոխությունը հայտնվել է ճգնաժամի մեջ

Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը պաշտոնանկ արվեց հեղափոխությունից շաբաթներ անց՝ դրա կանոներով, երբ հրաժարականի ակտը կայացնելու համար գյուղ ժամանեց Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ իր «օպերներով»։ Էսօր արտահերթ ընտրություններում, որոնք, ի դեպ, արդար են եղել, «հակահեղափոխական» Անդրեասյանը հաղթել է Փաշինյանի թիմակցին ու դարձել է գյուղապետ։ Սա, իհարկե, լոկալ դրսևորում է, սակայն լուրջ ահազանգ է, որ հեղափոխությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի