06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճշգրիտ կլինի, եթե Հանրային հեռուստաընկերության խորհուրդը ամբողջությամբ հրաժարական տա /տեսանյութ/

Շուտով լրանում է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի լիազորությունների ժամկետը: Դեռ ամռանը, հետհեղափոխական շրջանում, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն առաջարկել է հինգ անդամից բաղկացած անկախ մրցութային հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հանրային հեռեւստաընկերության խորհրդի անդամների եւ նախագահի ընտրություններով: Այդ պաշտոնները, նախկինում նշանակովի էին: Անկախ մրցութային հանձնաժողովի կազմում պետք է լինեին ներկայացուցիչներ ԿԳ եւ մշակույթի նախարարություններից, մեկ անդամ պետք […]

Եթե ուզում ենք Աստված մեզ կարևոր գործեր վստահի

Եթե ուզում ենք Աստված մեզ կարևոր գործեր վստահի, պետք է մաքրենք ու սրբագործենք մեր անձերը: Ամեն տան մեջ կան պատվավոր և ոչ պատվավոր գործածության անոթներ: Պողոս առաքյալը մի շատ կարևոր հոգևոր օրենքի մասին է հայտնում: Ասում է, եթե դու քեզ սրբագործես, ապա Աստուծո տան մեջ պատվավոր գործածության անոթ կդառնաս: (Բ Տիմ. 2:21): Մի մասնակցեք վատ […]

Կառավարության ծրագիրը մահացող էյֆորիայի վերջին ճիչ է. Գագիկ Մինասյան /տեսանյութ/

ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը «Հենարան» մամուլի ակումբում համեմատելով 2018 թվականի և 2019 թվականի ներկայացրած կառավարության ծրագրերը նկատեց.«Եթե ութ ամիս առաջ ներկայացրած կառավարության ծրագրում հեղափոխական առաջընթացը վերաբերում էր գործնականում բոլոր ոլորտներում ապա իրողությունների ազեցության տակ այս նոր ծրագրում ընդամենը մեկ անգամ է արձանագրվում հեղափոխական զարգացման՝ տնտեսական հեղափոխության մասին դա էլ կարծում եմ կարելի է համարել որպես […]

Չհիմնավորված իներցիան անթույլատրելի է

Մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի, թափանցիկության բնագավառներում ցանկացած նահանջ կամ չհիմնավորված իներցիա բացարձակ անթույլատրելի է՝ անկախ նրանից՝ պայմանավորված է առանձին պաշտոնյաների ու գերատեսչությունների անփութությամբ, արատավոր վարքով, թե կրում է համակարգային բնույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը: «Եթե նախահեղափոխական Հայաստանում ՊՆ-ն զոհերի ու վիրավորների մասին ինֆորմացիան չի թաքցրել […]

Ում հրահանգով է Հանրայինը ոտնակոխ անում մեր սրբությունները

ՀՀ քաղաքացիների՝ հարկատուների միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսության եթերում հնչում են ելույթներ, հանրայնացվում են գաղափարներ, որոնցով ուղղակիորեն ատելություն, անհանդուրժողականություն է քարոզվում Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու և առհասարակ քրիստոնեության հանդեպ: Նախօերին «Հանրային քննարկում» անունով հաղորդաշարի թեման էր «Որքանո՞վ եկեղեցին պետք է լինի դպրոցում», իսկ հրավիրված հյուրերից երկուսը վաղուց հայտնի են իրենց հակաեկեղեցական, հակաքրիստոնեական հայացքներով: Նրանք բաց չթողեցին ընձեռված […]

Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ  չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: 1 անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշենք, որ Դիլիջանի սոցիալական աջակցության […]

«Լռճկվածները» հանրային ռեսուրսների հաշվին կայֆեր են բռնում, բարոյականության նոր ստանդարտներ են սահմանում

Հայաստանում երկիշխանություն է։ Պաշտոնական իշխանություններին զուգահեռ գործում է տարբեր ֆոնդերից սնվող մի զանգված, որին պայմանականորեն անվանենք «լռճկվածներ», եւ վերջիններս հանրային ռեսուրսների հաշվին կայֆեր են բռնում, բարոյականության նոր ստանդարտներ են սահմանում։ Այս զուգահեռ իշխանությունը վերջերս օգտագործելով միջազգային ֆոնդերը եւ պետական ռեսուրսները՝ փորձում էր բանտից ազատել ցմահ դատապարտված մարդասպան սադիստին։ Երբ հայ հասարակությունը խիստ սահմանափակ միջոցներով՝ սոցիալական […]

Սրանք դեռ ամենափոքր բումերանգներն են, ամեն ինչ դեռ առջևում է

Զվարճալի է հետևել քայլառաստների անկեղծ տարակուսանքներին: Իրենց թվում ա, որ զոնտիկի թեման անիմաստ ուռճացված, անբովանդակ ու արհեստածին թեմա է: Ու մեծ մասամբ ճիշտ է թվում: Իրոք ուռճացված ու անբովանդակ է, բայց անշուշտ արհեստածին չէ: Ախր ո՞նց չեք հասկանում, որ եթե դուք որևէ, մի չնչին, մի փոքր արդյունք ցույց տված լինեիք, ոչ պարգևավճարները թեմա կդառնային, ոչ […]

Սա հեղափոխություն չէր, սա իշխանափոխություն էլ չէր անգամ, սա պարզապես տեղափոխություն էր /տեսանյութ/

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ ապրիլին տեղի ունեցածը «Հեղափոխություն» անվանելը այնքան էլ ճիշտ չէ և կասկած է հարուցում: «Եթե ապրիլյան գործողություններից հետո որոշակի  ոլորտներում և պետական կառույցներում որոշակի ճյուղեր փոփոխությունների չեն ենթարկվում, եթե գնահատականը չի տրվում այն իշխանությունների,  որոնք եղել են մինչ այս և որի պատճառով հանրությունը գնացել է հեղափոխական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի