06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարյուր, թե երկու հարյուր տարի կտևի՝ որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ. ո՛չ հողի, ո՛չ գաղափարների. Թևան Պողոսյան

«Անվտանգությունն ամենակարևոր խնդիրն է: Մեր կառավարության ծրագրում էլ այդ ընկալումը պետք է լինի: Ցանկացած մոտեցում, բարեփոխում պետք է միտված լինի մեր անվտանգության ամրապնդմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ ընդգծելով, որ անվտանգության  կարևոր խնդիրներից մեկն էլ արցախյան հիմնախնդիրն է: «Կառավարությունն արդեն հայտնել է իր մոտեցումները, որն է՝ Արցախը պետք […]

Աղի բլիթին մոգական ուժ տալն իմաստ չունի. քահանա /տեսանյութ/

Փետրվարի 16-ին ՀԱԵ-ի կողմից նշվող Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ աղի բլիթ ուտելու ծեսին, Տեառնընդառաջին կրակի վրայից ցատկելու սովորություններին է անդրադարձել Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը : 

Խուսափո՞ւմ էիք ներհասարակական բախումներից, ձեր այս գործողությունները տանելու են դրան

Ինձ դուր չի գալիս, երբ քաղաքական որոշման արդյունքում ազատության մեջ հայտնված զինված խմբավորման կողմնակիցները լակոտ են անվանում ՀՀ ոստիկանապետին ու ինձ առավել ևս դուր չի գալիս, որ նույն այդ ոստիկանությունը և հարակից ԱԱծ-ն այնքան են կորցրել իրականության զգացողությունը, որ մարդկանց ՖԲ գրառման համար, որն իր մեջ քրեածին ոչինչ չի պարունակում զրույցի են հրավիրում։ Թե ձեզ […]

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեմ 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: «Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր […]

Չի բացառվում, որ ընդդիմությունը ծնվի հենց «Իմ քայլի» ներսում. Քաղտեխնոլոգ

«ՀՀ քաղաքական դաշտում բոլորը պահպանողական, նեոկոնսերվատիվ բնույթի ուժեր են: Դա նշանակում է, որ առաջիկա տարիներին երևի թե պահպանողական ուժի կարիք կա, և հասարակությունն ինքն է պահանջելու այդ ուժին և ձևավորելու է: Հիմա հասարակության մեջ կա այդ գաղափարական հատվածի պահանջարկը»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «ՀՀԿ-ն՝  որպես պահպանողական, երկար տարիներ լինելով […]

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Փետրվարի 11-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ը […]

Սիրիա զորք չի ուղարկվել, այլ մասնագետների խումբ. Ռուբեն Ռուբինյան

«Հարցադրումը սխալ է. կարեւոր է իմանալ, որ Սիրիա զորք չի ուղարկվել, այլ ուղարկվել է մասնագետների խումբ: Այս ձեւակերպումն էապես փոխում է հարցը: Բացի այդ, ՊՆ-ն հստակ նշել է առկա իրավական հիմքերն այն մասին, թե ինչու է մասնագետների խումբը գործուղվել Սիրիա»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հումանիտար մասնագետների խմբի՝ Սիրիա գործուղմանը, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, […]

Նոր բացահայտումներ՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր բացահայտումներ՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է: Երեկ Հայաստանի ՊՆ-ի կողմից որպես իրավապայմանագրային հիմք հիշատակված Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը (27 օգոստոսի, 2001 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի