Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն իր «քթից է դուրս գալու». Էդուարդ Շարմազանով
Մի առիթով նշել եմ,որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։
Պետք է կենտրոնանալ 2020 թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։
Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։
Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու…
Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ելույթ, ա’յ պարոն, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը
բացահայտված է։ Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։
Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու Նախագահ Քոչարյանին։
Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»։
Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում:
Բայց ինչպես կասեին Հին Աթենքում,ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոփոխվում է։
Սրած բիզն էլ չմոռանաք…
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է գրառում արել ֆեյսբուքյան հանրագրում: