19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Բա ինչի՞ էիք ինձ խարույկի վրա ուզում այրել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

«Բա ինչի՞ էիք ինձ խարույկի վրա ուզում այրել: Երեկ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը սենսացիոն հայտարարություն արեց։

Կինոյի միության նախագահը հայտարարեց, որ ստեղծագործական միությունները ժամանակին ԱԱԾ-ի կողմից ստեղծված հիմնարկներ են եղել, որոնք հիմնականում հետեւում եւ հետապնդում էին արվեստագետներին, որպեսզի նրանք «գծից» դուրս չգան, որովհետեւ արվեստագետները լինում եմ կա՛մ ստորաքարշ, կա՛մ շատ ըմբոստ։ Եվ, ուստի, ժամանակն է, որ ստեղծագործական միությունների ողջ հայեցակարգը փոխվի։

 Ժամանակին, երբ ես շատ ավելի նուրբ ու մեղմիկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ ստեղծագործական միությունների շահերից է բխում գնալ հեղափոխական եւ արմատական փոփոխությունների, որպեսզի ստեղծագործական միությունը ձավար բաժանող կառույցից հնարավորություն ունենա դառնալու ստեղծագործական խնդիրներ գեներացնող, բարձրացնող եւ լուծող հարթակի, ստեղծագործական միությունների հարգարժան ղեկավարները մեկ բռունցք դարձած իմ դեմ նամակներ հղեցին «Կրեմլ», «Տրապիզոն» ու եթե Հռոմի պապի հասցեն էլ իմանային` երեւի իրեն էլ ուղարկեին։ Իսկ մի պոետ, որ իրեն համարում է անդառնալի դասական, մտորում էր խարույկ վրա ինձ այրել` որպես հայ բազմադարյան մշակույթին դեմ գործչի։

Սա չէի հիշի, եթե Հարություն Խաչատրյանն ինքը չբարձրացներ ստեղծագործական միությունները վերափոխելու խնդիրը, ինչը միանշանակ պաշտպանում եմ, եւ պատրաստ եմ օրենսդրական դաշտում լինել ձեր աջակիցը»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ