Ուզում եմ ինձ ուշադիր նայեն, ես նենց ձերբակալվողի նմա՞ն եմ. Դավիթ Սանասարյան
Նա կրկնեց մինչ այդ իր արած հայտարարությունը, թե ՊՎԾ-ի ուսումնասիրությունից հետո հանրությունը կտեսնի, թե ինչի մասին է խոսքը.
«Մենք օրենքով մեզ վերապահված լիազորություններն ենք իրականացնում: Ես որևիցե մասնավորի հետ հանդիպելու կարիք չունեմ»:
Դիտարկմանը, որ մամուլում կանխատեսում էր արվել, որ Դավիթ Սանասարյանը հնարավոր է կալանավորվի, ՊՎԾ պետը հակադարձեց. «Ես ո՛չ լրատվամիջոց եմ համարում, ո՛չ էլ մամուլ տվյալ քարոզչամիջոցը»:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք դատական գործ հարուցել, Սանասարյանը պատասխանեց. «Տենց խնդիր չկա: Ինձ ուզում եմ, որ ուշադիր նայեն, ես նենց ձերբակալվողի նմա՞ն եմ: Իրանց երազները չեն…»:
Հարցին՝ ի՞նչ տեսք է ունենում ձերբակալվողը, Սանասարյանը պատասխանեց. «Խեղճ, մի քիչ մեղսագործ: Ես պատի տակի բամբասանքներն առհասարակ չեմ մեկնաբանում:
Մարդիկ պատվեր են կատարում շատերը, շատերը երազ են տեսնում, փորձում են իրենց երազը գրեն իրենց Ֆեյսբուքում կամ իրենց քարոզչամիջոցում: Ես հո՞ ամեն մի երազ չեմ մեկնաբանելու»:
Դ.Սանասարյանը հայտարարեց, թե իր դեմ ուղղված ալիքներից ինքն ուժեղանում է, նոր փուլ են մտնում՝ ավելի նպատակասլաց, և կապ չունի՝ ով է, ինչի համար է անում: