«Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
Փետրվարի 10-ին ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, տանկիստ Նորայր Գասպարյանը կդառնար 21 տարեկան, գրում է panorama.am-ը: Նորայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի Պարի աստղեր շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց: Ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին: Նորայրը հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավորի» կոչմամբ: […]





































