28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Խախտվել է բոլոր պայմանավորվածությունները: ԱԺ փոխնախագահին, նման վարքագիծը բոլորովին հարիր չէ

ԱԺ տնտեսական հարցերի մշատական հանձնաժողովը հետաձգել է ‹‹Վիճակախաղերի մասին›› ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության քննարկումը:
Թեպետ ֆորմալ նախագիծը հեղղինակի կողմից ներկայացվում է որպես մեզանում խաղամոլության դեմն առնելուն միտված քայլ, սակայն իրականում նախագիծը ստեղծում է իրավական անշրջելի նախադրյալներ ոլորտում այսօր գործող մեկ ընկերության մենաշնորհը հաստատելու և Երևանում ու խոշոր քաղաքներում այդ գործունեության ստվերային (ընդհատակյա) շրջանառությունը խթանելու համար՝ դրանից բխող կոռուպցիոն անկառավարելի դրսևորումներով:

Նախագիծը համակողմանի, բավականին խորը և մասնագիտական բազմափուլ քննարկումների է ենթարկվել դեռևս անցյալ տարվա հոկտեմբեր ամսից: Ի դեպ հարկ է նշել, որ շուկայի մենաշնորհեցման վտանգի մասին պաշտոնապես եզրակացություն էր ներկայացրել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը:

Ես, որպես այդ ժամանակ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմ մտահոգությունները՝ կապված կոռուպցիոն անվերահսկելի ռիսկերի ձևավորման և մոնոպոլիզացման վտանգի հետ, ներկայացրել եմ նաև Վարչապետ Փաշինյանին:

Արդյունքում Ազգային Ժողովի լիագումար նիստում Ալեն Սիմոնյանը հրապարակավ և պաշտոնապես հայտարարեց, որ համաձայնվում է իր նախագծի վերաբերյալ Խոսրով Հարությունյանի առաջարկներին և պատրաստ է այն ներկայացնել առաջիկա լիագումար նիստի քննարկմանը: Ավելին, նա խնդրեց իմ կողմից լրամշակված և իր կողմից հավանության արժանացած նախագծի տարբերակը՝ սահմանված կարգով վերջինիս շրջանառությանը հետևելու նպատակով:

Նախագծի համաձայնեցված տարբերակը ես պաշտոնապես ուղարկեցի նաև Ֆինանսների նախարարություն՝ նախարար Ջանջուղազյանին տեղյակ պահելով թե՛ Վարչապետի հետ իմ քննարկման և թե՛ նախագծի հեղինակի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին:

Ցավով պետք է փաստել, որ, խախտելով բոլոր պայմանավորվածությունները Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել իր նախագծի այն նախնական տարբերակը, որի անհամապատասխանությունը տնտեսության ոլորտում Կառավարության հռչակած առաջնահերթություններին (պայքար մենաշնորհների և կոռուպցիայի դեմ) ԱԺ լիագումար նիստում հրապարակավ ընդունել էր անձամբ: Հարց է առաջանում ինչու՞:

Կարելի էր արդյո՞ք շրջանցել օրենսդրական գործունեության այս դրվագը (այդպիսի բաներ հաճախ են լինում): Համոզված պնդում եմ՝ ո՛չ, քանի որ իմ առաջարկը վերաբերվում էր մեր երախաներին, խաղադրույքներով հեշտ եկամուտ վաստակելու չարիքից, զերծ պահելու լեգալ և վերահսկելի միջոցների կիրառմանը, ի հակառակ Սիմոնյանի հեղինակած բարի ցանկություններին, որոնցով, ինչպես ասված է Աստվածաշնչում, ՛«սալապատված է Դժոխքի ճանապարհը՛»:

Եզրակացությունները թողնում եմ նախագծի հեղինակի թիմակիցներին, արձանագրելով միայն, որ քաղաքական գործչին, այն էլ ԱԺ փոխնախագահին, նման վարքագիծը բոլորովին հարիր չէ:

ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ