05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ահա, թե ով է փոխարինելու գալիս «Սպայկա»-ին

Գործարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան՝  Գրիգոր Տեր – Ղազարյանը իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ուշադրություն!

Հայտարարում ենք նոր ընկերության բացման մասին,որը զբաղվելու է ամբողջ Հայաստանի գյուղացիների արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն արտահանելով՝ ավելի բարձր գներով, քան երբևէ եղել է։
Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5000 սուպերմարկետների հետ և ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը:
Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա։ Սառնարանային կետերն ու պահեստները արդեն պատրաստ են Կոտայքի մարզում: Մեքենաների հարցն էլ շուտով կլուծվի։ Հատուկ շնորհակալություն Կոտայքի մարզպետին և Պարոն Arnak Avetisyan ին:

Սա ինֆորմացիա այն մարդկանց համար,ովքեր վախենում էին,որ Spayka-ի դադարեցումից հետո հայկական շուկան տուժելու է։ Վստահեցնում եմ, որ ոչ մի գյուղացի չի տուժելու։ Նույնիսկ փոքր արտադրություն ունեցողները, ովքեր հնարավորություն չեն ունեցել, 2 ամսից հնարավորություն կունենան մտնել Ռուսաստանի մեծ շուկա։

Մանրամասները շուտով»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ