13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մաքսատան ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է գրել, ես բավարարելու եմ. Դավիթ Անանյան

Մենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետն իրավունք չունենք մարդուն աշխատանքից ազատենք կամ չազատենք, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Նորագավիթի մաքսատան միջադեպին։

 

Անանյանն ասաց, որ վարչապետի ասածը մաքսատան աշխատակցին՝ դիմում գրել ու ազատվել աշխատանքից, ինքը որպես հանձնարարական չի դիտարկում։

«Դա կոչ հորդոր է։ Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, որն իր ընտրությունն է։ Մաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանը դիմումը գրել է, ես բավարարելու եմ։ Ինքը ցանկություն է հայտնել, որ ազատման դիմում է ներկայացնելու, ես հարգում եմ իր որոշումը։ Օրինակ ես ազատման դիմում չեմ ներկայացնելու», – ասաց Դավիթ Անանյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ