Այ Նիկոլ ջան, էդ ովքերո՞վ ես շրջապատվել
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ Փաշինյանն ինչ-որ տեղ նեռվային հանդիպումներ է ունենում ու դրանից հետո որոշումներ է կայացնում, ես սկսում եմ կրկին կարծել, որ վարչապետին գրեթե ամեն բան սխալ են զեկուցում, որ Նիկոլին չեն կարողանում բացատրել խնդիրների բուն պատճառը, այլ փորձում են ամեն ինչ ծածկադմփոց անել:
Նորագավիթի մաքսայինը խնդիր ունի, հերթեր կան, մարդիկ օրերով մեքենա են մաքսազերծում, մաքսատան վիճակը մեղմ ասած ողբալի է: Ի՞նչ է որոշում վարչապետը համապատասխան կառույցի ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց ու այց կատարելուց հետո: Մաքսատունը որոշում են տեղափոխել: Այսինքն այդ հերթերը, ողբալի վիճակը և այլ խնդիրները պարզապես տեղափոխում են մի կետից մյուսը: Ախր հետո էլ զարմանում եք, թե ինչի համար են տաքսու վարորդները միշտ մի քանի անգամ ավելի լավ հասկանում պետական ապարատի խնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Այ Նիկոլ ջան, էդ ովքերո՞վ ես շրջապատվել, որ չորս հատ կոֆեի ապարատի ու 5 հատ էլ շաուրմայանոցի աշխատանքով մարդիկ փորձում են մարզ զարգացնել:
Իսկ խորհուրդ տվողներդ փորձել են այդ ամենը դիտարկել, օրինակ, Սյունիքից կամ Վայոց Ձորից մեքենա ներմուծողի աչքերով: Իհարկե չեն փորձել, որովհետև պետական ապարատի մեծ մասը որևէ գաղափար չունի իր առաջարկած լուծումների մասին ու չի առնչվել իրականության հետ, չի եղել մաքսատանը, չի անցել այդ ճանապարհներով:
Աթոռը դրել եք տակները՝ պեռաշկի վաճառելով փորձում են մարզեր զարգացնել: Գործող պետական հիմնարկը փոխանակ փորձեն զարգացնել, մարզերում պրակտիկա անցկացնել, հետո աշխատանքը բաշխել տարբեր մարզերի մեջ, որ համ գորիսեցուն հարմար լինի, համ նոյեմբերյանցուն, համ էլ գյումրեցուն ու երևանցուն:
Թե չէ սենց տարին մեկ մաքսատանը շենքը վերցնելու եք ու՝ հայդե Գյումրի, հայդե Կիրովական, հայդե Վայք ու տենց կլոր ֆռալու եք: Չէ ախպեր, ամեն մեկն իրա բնագավառը հեծնել ա, ինչ սիրտը քաշում ա զեկուցում ա, նրանք էլ հրապարակի Կառավարության շենքում նստած բան չեն հասկանում, դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են ոչ մի բանը