31 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիտալի Բալասանյանի հայտարարությունը ոչ միայն վտանգել է մեր անվտանգության համակարգն, այլև մեր հանրային ինքնասիրությունն է վիրավորել. Անդրանիկ Քոչարյան

Վիտալի Բալասանյանը՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղար, պետք է չանի հայտարարություններ, որոնք կարող են թուլացնել մեր անվտանգությունը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բալասանյանի այն հայտարարությանը, թե լավ կլիներ, որ Արցախի հանրապետության նախագահների դիմումը՝ ազատ արձակել Քոչարյանին, հարգվեր: «Իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է […]

«Ռոբերտ Քոչարյանը Արցախի և Հայաստանի միասնականության խորհրդանիշն է». Շարմազանով

Քաղաքական, հասարական, մշակութային մի շարք գործիչներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ մասնակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» հայերեն թարգմանությամբ ինքնակենսագրական գրքի շնորհանդեսին: Ներկա էին բազմաթիվ կուսակցությունների նախագահներ, այդ թվում՝ ՍԻՄ կուսակցության նախագահ ՀայկԲաբուխանյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը,«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ինչես նաեւ ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Կարինե Աճեմյանը, Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ականներ Հրանտ Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, նախկին պատգամավորներՍտեփան Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, […]

ԲՀԿ օրակարգում Քոչարյանի հետ ալյանս կազմելու հարց չի քննարկվում. Իվետա Տոնոյան /տեսանյութ/

ԲՀԿ խմբակցության օրակարգում այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվում. «Որևէ ալյանսի հարց ԲՀԿ-ում չի քննարկվում: Ինչ վերաբերում է Քոչարյանի աջակիցների հայտարարությանը՝ ալյանսի մասով, դա բացառապես իրենց գործունեության դաշտն է: Մենք ունենք մեր օրակարգը և այդ օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կապելու հարց չի քննարկվում», – ԱԺ ճեպազրույցների ժամանակ […]

Անասնատեսակների նման էլ չե՞նք ճանաչում «մեր»-ը, էլ չե՞նք զանազանում «մենք»-ն ու «նրանք»-ը

Մենք մեր հաղթանակի ու մեր մի բուռ մնացած երկրի ձեռքը կրա՞կն ենք ընկել: Մեր աչքերը, մեր ականջներն ու մեր սրտերը արդեն էդքան կու՞յր են, էդքան գո՞ց են, էդքան քարացա՞ծ են` չտեսնելու, չլսելու ու չզգալու միմյանց, որպես արյունակիցներ: Մեր հիշողությունը էդքան մաշվել ու աղճատվել է, որ որոշ անասնատեսակների նման էլ չե՞նք ճանաչում «մեր»-ը, էլ չե՞նք զանազանում […]

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի դրոշն այրած մարդը Հայաստանում բարձր պաշտոն ստանալ. Մարուքյանը՝ իշխանական գործընկերներին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից նախկինում Ռուսաստանի դրոշը այրելու մասին տեղեկություններին. «Օրեր առաջ մամուլում նյութեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, բայց ոստիկանները թույլ չեն տվել անել դա, որից հետո մեր այսօրվա մարզպետը տրորել է ՌԴ […]

Պատերազմական խրոնիկա. բացառիկ կադրեր առաջնագծից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել եւ տեսանյութ տեղադրել Սերժ Սարգսյանի եւ Մոնթե Մելքոնյանի մասնակցությամբ առաջնագծից. «Պատերազմական խրոնիկա: Կադրեր առաջնագծից: 1992թ., Արցախ, Մարտունի: Կադրերում երևացող` առաջնագծում կանգնած հրամանատարներից երկուսին ավելի ուշ շնորհվելու էր Արցախի հերոսի կոչում: Իսկ տարիներ հետո, 2019թ. մայիսի 12-ին, նրանցից մեկը նույն այդ […]

Ավելի ուշ հասկացանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ընդհատվել է անորոշ ժամանակով. Արտակ Զաքարյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «25 տարի առաջ, 1994թ. մայիսի 12-ին ես, և իմ ուսանողական ընկերներ Հայկն ու Արտյոմը, Արսենի քավորությամբ մկրտվեցինք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում: Մկրտության արարողության ավարտից հետո երբ դուրս եկանք տաճարից, բակում ցնծություն էր՝ երգ ու պարով, ավտոմատի կրակահերթերով, մարդիկ գրկախառնվում և […]

Քանի՞ օր էին տալի անբարոյականներին. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քայլառաստների քարոչության մարտավարության մեջ մի հատ վառ արտահայտված հնարք կա: Նրանք բոլորին համահարթեցնում են: Անկախ նրանից` ով ինչ վաստակ ունի, ով ինչ արժանիք ունի, նրանք ամեն ինչ անում են, որ բոլորին համահարթեցնեն: Տրամաբանությունն ակնհայտ է, քանի որ իրենք առանձնապես ոչ վաստակ, ոչ էլ արժանիք ունեն: Համահարթեցումը իրենց խիստ […]

Ես հավատում եմ, որ Ռոբերտը լինելու է ազատության մեջ. Բելլա Քոչարյան

Իհարկե, դժվար օրեր և ամիսներ են, բայց մեր ընտանիքին այսպիսի մի հիմք ունի. մենք չենք սիրում արտահայտել մեր դժգոհությունները և հուզմունքը։ Իհարկե, սա մեծ խնդիր է, և մեր ընտանիքն այսօր գտնվում է, այսպես կոչված, ոչ բարի պայմաններում, այսօր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս տիկին Բելլա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի