20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման […]

Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումը, ասված է կուսակցության տարածած հայտարարությունում: «Համոզված ենք՝ քաղաքական երկխոսությունը կարևոր նախապայման է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի […]

Այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը. Դավիթ Բաբայան

Ընդհանուր առմամբ, նման հանդիպումները միշտ էլ կարևորել ենք, որովհետև այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և ապահովում է բանակցային գործընթացի շարունակականությունը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում, խոսելով մարտի 29-ին Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման մասին, ասել է Արցախի նախագահի մամուլի […]

Անկեղծ ասած՝ ես, որ չվախեցող և չհուսահատվող տեսակ եմ, սկսում եմ վախենալ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մշակութային ռնգեղջյուրացումը շարունակվում է. Երեկ, անձրեւոտ մի օր, երբ «Ա-վիտամինոզի» բացակայության պատճառով երեւի թե ցնցվեցին որոշ պաշտոնյաների նյարդեր՝ վերջին շնչում գտնվող մշակույթի նախարարությունը հրովարտակ հրապարակեց՝ ազատել Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից եւ ազատել Ագնեսա Շահնազարյանին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Չգիտեմ, […]

Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: Վաղ առավոտից եկեղեցում սկսված օծման արարողությանը Արամ Ա կաթողիկոսը հայրապետական խոսք է հղել ներկաներին՝ նշելով, որ եկեղեցու օծումն ունի պատմական և խորհրդանշական նշանակություն: «Ուրիշները փորձեցին սպանել հավատքը մեր ժողովրդի կյանքում, բայց մենք հավաքական ասացինք, որ այս հավատքում մեզ ոչ ոք չի […]

Հերթական անգամ ականատես ենք լինում փուչիկ խոստումների և ելույթների , ինչը դարձել է Նիկոլի անբաժան ուղեկիցը

Նախկին պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «Երեկ Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին:  2018-ից սկսած մինչև Արցախում անցկացրած Անվտանգության խորհրդի հայտնի համատեղ նիստը Փաշինյանը հավաստիացնում էր,որ ինքը չունի մանդատ Արցախի անունից բանակցելու համար և ինքը Հայաստանի վարչապետն է,այլ ոչ թե Արցախի : Փաշինյանը ամեն օր իր առաջնային խնդիրներից էր համարում Արցախի իշխանությունների վերադարձը […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։ Գուտերեշը ողջունել է երկրների ղեկավարների կողմից արված շեշտադրումները, որոնք ուղղված են խաղաղությանը նպաստող պայմանների ստեղծմանն ու հետագա հաջող բանակցությունների համար քայլերի իրականացմանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև […]

Ջերմաստիճանը կնվազի

Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հանրապետության տարածքում` մարտի 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային […]

Մինչև չվերանայեք թատրոնի կառավարման թերի մեխանիզմը, խնդիրները անընդհատ են լինելու. Ս. Շահվերդյանը՝ Կ. Օրբելյանի պաշտոնից ազատման մասին

Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից, և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Այս մասին հայտնում ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը: «Թվում է, թե Կոնստանտին Օրբելյանը պետք է ուրախ լիներ, […]

Հայաստանն ընդլայնում է իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում. Դավիթ Տոնոյանը՝ Նյու Յորքում

Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ում անցնող խաղաղապահների համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Այսօր Հայաստանի խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող առաքելություններում»,-ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ Հայաստանը մտադիր է նաեւ իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի