22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե ոստիկաններն արագ չարձագանքեին, Հրանտ Մարգարյանի որդին մի քանիսի մռութը կփշրեր

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ոստիկանության բաժին եմ ներկայացրել շաբաթ օրը Ազատության հրապարակում մի խումբ անձանց կողմից ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ նրա ընտանիքի ու թոռների դեմ վայրենի հարձակման բազմաթիվ տեսագրությունները, որոնք կցվելու են քննվող գործին։

Ենթադրում եմ, որ առաջիկայում արդեն կհարուցվի քրեական գործ, խմբակային խուլիգանություն հոդվածի հատկանիշներով։

Ի դեպ, ոստիկանները արագ, դեպքից կարճ ժամանակ անց արձագանքել էին ահազանգին եւ արագ քննություն սկսել։

Ոստիկանների արագ արձագանքման եւ պրոֆեսիոնալ քայլերի շնորհիվ էր հնարավոր եղել խուսափել ավելի ծանր բախումից։

Հակառակ դեպքում, եթե նրանք արագ չարձագանքեին, Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը մի քանիսի մռութը կփշրեր, որի համար ուներ բարոյական եւ իրավական բոլոր իրավունքները, քանզի վտանգված էին իր երկու մանկահասակ զավակները։ Երեխաները, սակայն, բավականին վախեցել են։

Հ.Գ. Առայժմ Հայաստանի իշխանություններրի կողմից որեւէ արձագանք չկա»։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ