15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին. Աննա Հակոբյանը «քար նետելով» նախկինների վրա՝ խորհուրդ է տալիս չհամեմատել իրենց նախկինների հետ

Պետք է ի վերջո հրաժարվենք համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից: Դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, դա կատարյալ անիմաստ ժամանակի կորուստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր իր ղեկավարած հիմնադրամներին Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի նման գործարարների նվիրատվությունների մասին: […]

Ովքեր են իրականացնում «հայաստանցի – ղարաբաղցի» պառակտումը. Անուններ․ antifake.am

Antifake.am-ը գրում է․  ««Հայաստանցի – ղարաբաղցի» դիսկուրսի մեջ իր ուրույն տեղն ունի «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումը, որը, նախորդ տարի հիմնադրելով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, ակտիվորեն քարոզչություն է տանում Արցախը «Հայաստանի մարզ» ճանաչելու ուղղությամբ` ակնհայտ թշնամական վերաբերմունք ունենալով Արցախի իշխանությունների նկատմամբ: Այս նպատակով հիշարժան է Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջը: Այստեղ կարող ենք գտնել վերը նշված բովանդակությամբ բազմաթիվ հրապարակումներ: […]

«Հյուսիս-Հարավ»-ի քրգործի նախաքննությամբ բազմաթիվ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել

Շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հարցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն […]

Մի’ սպասիր առաջնորդողների, ինքդ գործիր

Չենք կարող մեծ բաներ անել. միայն փոքր բաներ` մեծ սրտով: Երբեք չենք իմանա` ի՞նչ ազդեցություն ունի մի պարզ ժպիտը: Հավատարիմ եղիր փոքր բաներում, որովհետև դրա մեջ է քո ուժը: Երջանկությունը աղոթք է: Երջանկությունը սեր է: Երջանկությունը մաքուր սերն է, որով կարող ենք գերել հոգիները: Մարդիկ աշխարհում կարող են տարբեր տեսք ունենալ, տարբեր կրոն, տարբեր դաստիրակություն […]

Երկար ժամանակով լույս չի լինի Երեւանում եւ 8 մարզում

 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղի փողոցները եւ շարքերը մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք Մարաշ՝ Արմենակյան փողոցի սեփական տները, Նորքի տուն-ինտերնատի շենքը, Ռուսաստանի Դաշնության դեսպանության […]

«Մեր կրթության ոլորտի առանց այդ էլ կաթող տանիքը լրիվ քանդվի՞, բա սա նորմա՞լ է»

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան հանրագրում մտահոգություն է հայտնել կրթական ոլորտի խնդիրների վերաբերյալ, մասնավորապես նշելով. «Նախարարությունը նախատեսում է, որ փոփոխությունները մինչև 2020-ն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսքի բերած կլինեն: Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր գործիքակազմով, նոր ծրագրերով: Սակայն պարոն Արշակյանը չի ասում, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի առաջարկվող փոփոխությունների նախագծի մեջ […]

Խայտառակություն. Արցախում ԼԳԲՏ ժողո՞վ

Համացանցում տարածված այս գրառումը շփոթեցրել է մարդկանց, արցախյան իմ ընկերները ֆեյսբուքյան գրառմամբ միմյանց հարցնում են՝ էս էր պակաս սրանք,  իսկապես, ջանք չեն խնայում Արցախը կորցնելու համար, ո՞վ ունի տեղեկություն,  գրում է Հրապարակը: Ահա գրառումը․ Գայան Ավետիսյան Արցախում ԼԳԲՏ ժողով կկայանա ս․ թ․ հուլիսի 1-ից։ Գլխավոր կազմակերպիչը այս տականքն է՝ Արամ Խաչատրյանը: Հասմիկ Բաբաջանյան  

Ամեն անգամ դուք հղի եք լինում. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմել

Կրեմլում պետական պարգևներ հանձնելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տվել «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին շամպայն խմել: Նշենք, որ Սիմոնյանը, ով պետական պարգև ստացավ Պուտինից, շուտով լույս աշխարհ է բերելու իր երրորդ երեխային: «Ձեզ չի կարելի: Ամեն անգամ մեր հանդիպման ժամանակ դուք հղի եք լինում»,-կատակել է Պուտինը, ում խոսքերը մեջբերում է «КоммерсантЪ»-ը: […]

Գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ազնվորեն հայտարարեն, թե հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները. Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

Շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում եւ հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները: Այս մասին հայտարարություն-կոչ է տարածել Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած Սամվել Բաբայանի գրասենյակը: Հայտարարություն-կոչում ասվում է. «Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի