Մեր ԱԻՆ-ի տեխնիկական հնարավորությունները շատ թույլ են. բնապահպան /տեսանյութ/
Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է, աղբավայրերն անմխիթար վիճակում են, հատկապես ամռան շոգին ամեն պահի հրդեհի բռնկման վտանգ կա: «Այդ հրդեհները կասեցնելը շատ դժվար է լինելու, որովհետև դա աղբավայր է և այնտեղ կան տարբեր նյութեր»,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց բնապահպանը: Վերջինս նկատեց այս տարի բռնկումները քաղաքից դուրս դեռ այդքան շատ չեն: Ավելին՝ տեսանյութում:
Եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Աբովյանում կայացած ընտրությունների թեմայի մասին: Միքայելյանի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր աշխատել են նախորդ համակարգում, սակայն այսօր լավ են աշխատում. «Մենք եկել ենք մարդ փոխե՞նք, թե՝ մարդկանց փոխենք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ […]
Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի կողմից դատական քաշքշուկների մեջ ընկած Նիդեռլանդներից ժամանած Տիգրան Զալիմյանը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը Վերջինս կոռուպցիոն սխեմաների մասին ահազանգ-նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որի պատասխանից ապշել է: https://www.youtube.com/watch?v=omnYzXyUPpM https://www.youtube.com/watch?v=3AV_Pg95_Gs Մանրամասները՝ տեսանյութերում:
Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայամանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թեղնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։ Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։ Հանրապետության […]
8 տարվա դադարից հետո կայացավ Հայ-վրացական միջառավարական տնտեսական համաժողովը. հայ-վրացական հարաբերություններն այս պահին եւ ընթացիկ դինամիկան: «Հենարան» մամուլի ակումբի հյուրը Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն է:
ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանը եւ Ավետ Բարսեղյանը երգ են նվիրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է, նա դարձավ 65 տարեկան:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքյան օրն անցավ Սերժ Սարգսյանի ծննդյան նշանի տակ։ Ոչ նավի հետ զրահաբաճկոնանկարը, ոչ էլ Ձախ Հարութի համերգից երակ մտնելը չփոխեցին օրվա տրենդը։ Բազում շնորհավորանքներ, գեղեցիկ խոսքեր, ազդեցիկ վերլուծություններ, ազնիվ խոստովանություններ։ Երբեմն՝ զգագմունքային, երբեմն՝ հումորային, տեղ-տեղ՝ պաթետիկ։ Այս ամենին զուգահեռ երրորդ նախագահին չսիրողների մի խումբ էլ գռեհիկացավ, […]
























