17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «- Ժողովրդի ճանապարհն է, կուզեն կփակեն, կուզեն կբացեն։ – Ժողովրդի անտառն է, կուզեն կկտրեն, կուզեն չեն կտրի։ – Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի։ Պետությունը կազմակերպված ուժ կիրառելու մենաշնորհ ունի։ Ուժ կիրառելու ժամանակ կարող են զոհեր լինել, անգամ ոստիկանական մահակի ոչ հաջող կիրառության արդյունքում։ […]

Ձեզ իրո՞ք թվում է, որ այդ եղանակով ինչ-որ բան կկորզեք Նարեկի հորից կամ հորեղբորից. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն անգամ, երբ կարդում ես ՀՀ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության եւ հայաստանյան այլ իրավապահ մարմինների հաղորդագրութունները, մտածում ես՝ ինչ հարուստ նյութ կտային նրանք Կաֆկային, Սոլժենիցինին, Դովլաթովին ու շատ այլ մտածողների։ Նարեկ Կարապետյանին անձամբ չեմ ճանաչում, բայց այն գործելաոճը, որ ունեն մեր իրավապահ մարմինները սկսում են աստիճանաբար ձեւավորվորել […]

Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակն անդրադարձել է վերջին շաբաթներին խնդրո առարկա հանդիսացող Արցախի Սահմանադրության մեջ հանրահայտ հոդվածում հանրաքվեի միջոցով փոփոխություն մտցնելու հարցի շուրջ քննարկումներին. Մասնավորապես, ասվում է.  «Արցախի օրենսդիրը Ընտրական իրավունքն իրացնելու համար նախատեսել է տարիքային ցենզ, նստակեցության ցենզ եւ քաղաքացիության ցենզ: Դա ընդունված մոտեցում է առաջադեմ բոլոր երկրների համար: Բոլոր պետություններում էլ, […]

«Հարգանքի տուրք մատուցեցինք ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված սպաների հիշատակին». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ ԵԿ երիտասարդների և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ հարգանքի տուրք մատուցեցինք 3 տարի առաջ ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված սպաների հիշատակին»։

Ա՚յ ախպեր,դու խիղճ ունե՞ս. Շոգը քիչ էր մեզ,հիմա էլ քո ստերը. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի մտահոգներ ջան,պինդ բռնվեք։ Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանն իր տասնչորս ամսվա կառավարման գլխավոր ձեռքբերումը համարում է Հայաստանի ժողովրդավարացումը։ Ա’յ ախպեր,դու խիղճ ունե՞ս։ Շոգը մի կողմից,քո ստերը մի կողմից…. Այդ ո՞ր օրվանից է ասֆալտին փռելը,պատերով տալը,դատավորներին ահաբեկելը,Ազգային ժողով պաշարելը,դատարաններ շրջափակելը,մարդկանց քաղաքական հայացքների համար ձերբակալելը համարվում ժողովրդավարություն։ […]

Ո՞րն է Փաշինյանի համար ամենամեծ ձեռքբերումը

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը «Ազատության» եթերում պատասխանելով հարցին, թե որն է պաշտոնավարման 14 ամիսների ընթացքում իր համար ամենանշանակալի ձեռքբերումը, պատասխանեց․   « Կարծում եմ՝ իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է իմ պատասխանը, իմ ամենամեծ քաղաքական ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը․այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, […]

Կաթողիկոսը կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների քննարկումների անցկացումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների, միաբանների և քահանաների մասնակցությամբ առկա մտահոգություններին ընդառաջ հուլիսի 16-ին տեղի են ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ լսումներ: Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորել է կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ […]

Հայաստանը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հունիս-հուլիս ամիսների ընթացքում շվեյցարական առաջատար տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով հազարավոր շվեյցարացիների առջև Հայաստանը ներկայացվել է որպես տուրիստական գրավիչ ուղղություն` աչքի ընկնելով ազգային ուտեստների բազմազանությամբ, բարձրակարգ գինիների տեսականիով (որը, հեղինակների ներկայացմամբ,  «ամենահինն է աշխարհում»), հազարամյա հարուստ պատմությամբ ու մշակույթով, դինամիկ զարգացող ու ժամանակակից մայրաքաղաքով: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Նյութերը պատրաստվել են մայիսին, շվեյցարացի […]

Արարատ Միրզոյանը քննադատվում է իր նախկին հայտարարությունների պատճառով. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 345 հոդված, որոնցից 78-ը եղել է բացասական, 14-ը՝ դրական, 253-ը՝ չեզոք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գտնվում է քննադատությունների կենտրոնում։ Բացասական հոդվածները տարաբնույթ են։ Կան թեմաներ, որոնք […]

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի, հակառակ դեպքում ակամայից հաստատվում է իր կողմից երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման արդարացիությունը՝ իր բոլոր հետագա հետևանքներով»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի