07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Մարտի մեկը»՝ Իջևանում. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

«Իջևանում տեղի ունեցավ մի բան, որն անխուսափելի էր: Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր դարձել շանտաժի և սպառնալիքի, փողոցներ փակելու միջոցով, հիմա այդ ժողովուրդն ասում է՝ մի բան, որը կարելի է Նիկոլին, ինչու չի կարելի ինձ»,- Yerevan.Today-ին տված հարցազրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցող դեպքերին:

Էդուարդ Շարմազանովը համեմատություն կատարեց Իջևանի դեպքերի և մարտի 1-ի միջև:

«Այն, ինչ անում է Իջևանի ժողովուրդն այս օրերի ընթացքում, և  այն, ինչ Նիկոլն անվանեց անօրինական և այդ մարդկանց էլ՝ հանցագործ, նույն բանն ինքն արել է 2008 թվականի մարտին: Էդ ոնց էր, որ երբ ինքն էր ոստիկաննների դեմ պայքարում, նրանց անվանարկում, բարիկադներ կառուցում, դա օրինական էր, իսկ հիմա էլ ժողովուրդն ասում է, որ ես հիմա անում եմ այն, ինչ դու ես արել 2008-ին ու 2018-ին»,– ասաց Շարմազանովը՝ հավելելով՝ Նիկոլ Փաշինյանը հնձելու է այն, ինչ ցանել է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ