11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում. «ՌազմԻնֆո»

Օգոստոսի 14-ի երեկոյան Ադրբեջանի Հաջըգաբուլի շրջանի Գըզըլբուրուն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուի (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) ընտանիքին հայտնել են, թե վերջինս նույն օրը առավոտյան զորամասում ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է «ՌազմԻնֆո»-ն: «Թուրան»-ին զինծառայողի եղբայրը հայտնել է, որ ընտանիքը չի հավատում ինքնասպանության մասին լուրին, քանի որ դեռ հուլիսին Գաչաևն արձակուրդում […]

Արամի վրա «նոր կեղտ են բռնել»…. այստեղ են ասել՝ «բա Սերժի ժամանակ խի ՞չէիք խոսում». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չեմ դադարում զարմանալ մեր դեմ վարվող տեղեկատվական պայքարի «կացինության» աստիճանի վրա։ Արամի վրա «նոր կեղտ են բռնել». այն, որ ինքը 2017 թվականի սեպտեմբերին ուղեկցել է Արմեն Աշոտյանին եւ Մանե Թանդիլյանին Բաքու կատարած այցի ժամանակ։ Այտեղ են ասել՝ «բա Սերժի ժամանակ խի ՞չէիք խոսում»՝ […]

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` օգոստոսի 15-ի ցերեկը, իսկ օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։      

Ցավում եմ, որ նախօրեին տրված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս, ինչն անտեղի շահարկումների առարկա է դարձել. Խուդոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ընկերներ և ոչ այնքան, Ցավում եմ, որ նախօրեին տրված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս, ինչն անտեղի շահարկումների առարկա է դարձել: Փաստ է, որ քաղաքական փորձառություն ես չունեմ, հույս ունեմ չեմ ունենա, քանի որ դա դուրս է իմ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից։ […]

Արսեն Գասպարյանն ազատվել է աշխատանքից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն ազատվել է աշխատանքից. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:  

«Եթե շեֆդ ամբողջ օրը պերաշկուց է խոսում,քեզ էլ խաչապուրուց պիտի հարցնեն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե շեֆդ ամբողջ օրը պերաշկուց է խոսում,քեզ էլ խաչապուրուց պիտի հարցնեն: Այսօր Նիկոլի սորոսանեոբոլշևիկյան հեղկոմի նախարարներից մեկը նեղսրտել է,թե ինչու են իրեն խաչապուրուց հարց տալիս: Բա եթե շեֆդ պերաշկուց , թանից,սիմինդից, չինական բադից, փախլավայից է խոսում,քեզ էլ խաչապուրուց պետք է հարց տան»:

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանի ընկերոջ արարքը հանցանք, իսկ վարչապետի կնոջ ազգական Ռաֆիկ Մաշադյանի ընկերոջ արարքը` ոչ

168.am-ը գրում է: Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ, օգնական և ընկեր Արամ Բարսեղյանը, ով մեղադրվում է վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու մեջ: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու. Ռուստամ Բադասյան

Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նաև չհամաձայնեց դիտարկմանը, որ պատգամավորների մեծ մասը կարծես դեմ է արտահայտվում կոնվենցիայի վավերացմանը: «Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Ես որևէ բան չգիտեմ, գիտեմ, որ քննարկումները շարունակում ենք: Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա […]

Նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում. Արայիկ Հարությունյանը զայրացավ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին այսօր զայրացրեց դասախոսի խաչապուրի ուտելու վերաբերյալ իրեն ուղղված հարցը: «Նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի շուրջ, բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող բուհում քննարկեն», – ասաց նախարարը: Դիտարկմանը, թե եթե մանր հարցեր են, ապա ինչո՞ւ է բուհի ռեկտորն այն հանրայնացրել, նախարարն ասաց. «Ռեկտորին […]

Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում

«Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, և Տերն է նրա հույսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ: Նա իր արմատները կձգի գետի մոտովը և չի տեսնի տաքությունը՝ եկած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինեն, և երաշտ տարին նա չի վախենալ և չի դադարի պտուղ տալուց» :  Երեմիա 17.7-8

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի