17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք. Արմեն Գրիգորյան

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ […]

Սրբազան պայքարի օրվա ժամանակացույցը

Սրբազան պայքարի մասնակիցները մայիսի 17-ին կունենան մի քանի հանդիպումներ, որոնց ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև. 12։00 – Բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը 17։00 – Հանդիպում բժիշկների հետ Անի Գրանդ հյուրանոցում 18։00 – Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում ի սատարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած հայտարարությունը ստորագրած դասախոսների հետ:  

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը

Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։«Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն»,- նշել է նա։ Ավելի վաղ Դանիելյանը հայտնել էր, որ ուղևորվում է Կիրանց՝ ծանոթանալու իրավիճակին:  

Աստծուց ոչինչ չես թաքցնի

Որդյակներս, աղաչում եմ ձեզ, խորհեք ձեր մեջ և շտկվեք ձեր սրտերով և մտքերով՝ Տիրոջը հաճո լինելու համար: Թեկուզ և մենք թաքնվել ենք շատ մարդկանցից և ինքներս մեզ արդար ենք համարում, բայց Աստծուց ոչինչ չես թաքցնի: Դրա համար ջանացեք ամենայն փութաջանությամբ պահպանել հոգու սրբություն և մարմնի մաքրություն: Քանի որ այսպես է ասում աստվածային առաքյալ Պողոսը. «Չգիտե՞ ք, […]

Կրակոցներ գերեզմանոցում. մեկ զոհ, մեկ վիրավոր

Մայիսի 16-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և 1 վիրավոր։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկանները գերեզմաններում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ 1 հոգի […]

Իսրայելական տանկը  կրակել է սեփական զինվորների վրա, կան զոհեր /Տեսանյութ/

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հինգ զինվոր է զոհվել Գազայի հյուսիսում իսրայելական տանկերի կրակոցների հետևանքով: Նշենք, որ այս դեպքը իր տեսակի մեջ ամենամահաբեր միջադեպն է հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր: Նախնական հետաքննությունը պարզել է, որ երկու տանկ կրակել են Ջաբալիա փախստականների ճամբարում գտնվող շենքի վրա, որտեղ հավաքվել էին զինվորները: Թեժ մարտեր են ընթացել […]

Վարչապետի աշխատակազմը ստում է, քանի որ այդ հատվածում սահմանի վերարտադրություն չի կատարվել. Հրապարակ

Մեկշաբաթյա հարաբերական անդորրից հետո Տավուշի մարզի Կիրանց գյուղը երեկ կրկին ալեկոծվեց, կեսօրից հետո բնակիչները փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ ի նշան բողոքի նախորդ օրը հրապարակված սահմանազատման: Բանն այն է, որ սահմանազատման համար նախատեսված վերջնաժամկետի օրը՝ մայիսի 15-ի կեսգիշերին, Հայաստանի կառավարությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ Տավուշի հայտնի հատվածում հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ավարտված է, կողմերը […]

Ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով

Այսօր  հանրապետության լեռնային մարզերում սպասվում են տեղումներ, գիշերը Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով։ Իսկ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում մայիսի 17-ի գիշերը առանձին շրջաններում ինտենսիվ տեղումներ կդիտվեն, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3 […]

Ծնողները շարունակում են ծանրոց ուղարկե իրենց զինվորներին. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. Ժողովուրդ

«01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»: Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» […]

Դատապարտում եմ լրագրողների հանդեպ ցանկացած ոտնձգություն․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրագրողների  հանդեպ   լկտի եւ անբարո պահվածքի կրողները սնկերի պես շատացել են, երեւի պատճառը անձրեւներն են։ Պատգամավոր Գեղամ Նազարյանի պահվածքը, բառապաշարը, անհարկի պաթոսը, լրագրող Անի Գեւորգյանի հասցեին հոխորտանքը  մեկ բանի  վկայությունն է՝  չափները անցել են այլեւս։ Դատապարտում եմ լրագրողների հանդեպ ցանկացած ոտնձգություն»։։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի