14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Շնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների եւ մաղթանքների համար. Աշոտյան

Սիրելի ընկերներ,

Ծանոթ եւ անծանոթ մարդիկ,
Հայրենակիցներ,
Շնորհակալ  եմ ձեզ՝  հազարավոր շնորհավորանքների եւ մաղթանքների համար, որոնց մի մասը սպրդեց նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատերից ներս։
Ձեր ջերմությունը, սրտացավությունը եւ ուշադրությունը ոչ միայն լիցքավորում են ինձ ու գոհացնում իմ ընտանիքին, այլև հույս եւ լավատեսություն են ներշնչում մեր ժողովրդի եւ Հայրենիքի ապագայի հանդեպ։
Ձեր շնորհիվ է, որ բանտախցիս պատուհանից դուրս նայելիս տեսնում եմ ոչ թե արեւը ծածկող ճաղավանդակը, այլ ճաղերի հետեւում շողացող արեւը։
Ձեր` Արմեն
«Նուբարաշեն» ՔԿՀ
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ