Ո՞րն է Փաշինյանի համար ամենամեծ ձեռքբերումը

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը «Ազատության» եթերում պատասխանելով հարցին, թե որն է պաշտոնավարման 14 ամիսների ընթացքում իր համար ամենանշանակալի ձեռքբերումը, պատասխանեց․ « Կարծում եմ՝ իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է իմ պատասխանը, իմ ամենամեծ քաղաքական ձեռքբերումը ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը․այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր։ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, […]