Ինչու է պետք նարնջի հյութ խմել
Նարնջի հյութը համեղ և թարմեցնող ըմպելիք է, որի մեջ պարունակվում էվիտամին C: Նարնջի հյութը շատ լավ է ըմպել նախաճաշի ժամանակ, այն թարմեցնում է և օգտակար է օրգանիզմի համար:
Օրական 2 բաժակ նարնջի հյութը լրացնում է մարդու օրգանիզմում վիտամին C-ի պահանջի 40-64%-ը:
Վիտամին C-ն միակ վիտամին է, որը չի սինթեզվում մարդու օրգանիզմում, բայց շատ կարևոր հակաօքսիդանտ է, այն շատ լավ մաքրում է օրգանիզմը ազատ ռադիկալներից և մոլեկուլներից, որոնք վնաս են հասցնում հյուսվածքներին:
Գլուկոզան և ճարպային սնունդը բորբոքային պրոցեսներ են առաջացնում օրգանիզմում: Բորբոքային ռեակցիաները, որ առաջանում են օրգանիզմում կարող են շաքարախտով հիվանդանալու պատճառ դառնալ: Նարնջի հյութում պարունակվող բաղադրիչները կանխում են ածխաջրերի և ճարպային սնունդի հետևանքով առաջացած վնասները:
Նարնջի հյութի պարբերաբար օգտագործումը կարող է բարելավել դիաստոլիկ զարկերակային ճնշումը: Նարնջի հյութը կարգավորում է արյան ճնշումը և կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը:
Գիտնականների մի խումբ պնդում են, որ նարնջի հյութը իջեցնում է խոլեստերինի պարունակությունը արյան մեջ, սակայն այդ փաստը դեռևս հաստատված չէ և այդ ուղղությամբ իրականացվում են մի շարք կլինիկական հետազոտություններ: