13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների, այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։ Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր […]

Փաստորեն դուք նաև ցինիկ եք. Երվանդ Վարոսյան

Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույսը բացվեց, տեսնենք մի իշխանական շքերթ, բոլորը բարոյագետ ու իրավաբան են դարձել։ Թե բա արդարադատության իրականացմանը խոչընդոտել, ամոթ, դատել, կախել, վառել… Փաստորեն դուք նաև ցինիկ եք, փաստորեն «կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի»-ն, դատավոր Հրաչի «ուզի-չուզի»-ն, Ազարյանի վրա հարձակումը, Հայաստանի բոլոր դատարանների աշխատանքը խոչընդոտելը, Բալայանին գետնին տապալելը, Գրիգորյանին […]

Իշխանությունները մտածում են, որ իրենց վերաբերմունքը դատարանների նկատմամբ աննկա՞տ է մնալու. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սեպտեմբերի 27-ի երեկոյան լրատվական դաշտում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ “մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել…” (մեջբերումը՝ ԲԴԽ-ի facebook-յան էջից)… Հիշեցնեմ, որ տիկին Դանիբեկյանի վարույթում է գտնվում այսպես կոչված “Մարտի 1-ի գործը”… Անշուշտ, այն […]

Պաշտպանության նախարարը շրջել է ճամբարային ավանում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրչատվական ծառայությունից: ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին: […]

Դուք մսխում եք ժողովրդի տված քվեն անձնական վենդետաների վրա․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դատավորին հարց տալու համար ձերբակալում են։ Դատարանները արգելափակելու, դատավորներին հետապնդելու, ֆիզիկապես ոչնչացնելու կոչերի համար՝ ոչ։ Հասկացեք, որ այդպես շարունակելով շուտով դուք ստիպված կլինեք իշխանության բոլոր ներկայացուցիչներին թիկնազոր տրամադրել։ Դուք մսխում եք ժողովրդի տված քվեն անձնական վենդետաների վրա։ Մեկ նորմալ հոգեբանի հետ զրուցեք, ձեզ կբացատրի […]

«Հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական քաղբանտարկյալ է․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի իրավապաշտպաններ և «իրավապաշտպաններ», Կարճ պարզաբանեմ՝ ինչ է նշանակում քաղաքական բանտարկյալ։ Ըստ ԵԽԽՎ սահմանած չափանիշների (բանաձև 1900, 2012թ)՝ դա այն անձն է, որի նկատմամբ պետությունը, քաղաքական նկատառումներով, ակնհայտ ավելի խիստ է վարվում, քան համանման իրավիճակներում այլ անձանց նկատմամբ։ Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ միջամտություն թույլ տված անձին այս գիշեր ոչ […]

Զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես…168.am

168.am-ը գրում է․«Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան դեռևս լուռ հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրեն հակադարձել կամ չհամաձայնել իր տեսակետի հետ: Վերջին նման ցայտուն օրինակը հենց Սասուն Միքայելյանն է, ով համարձակվել էր հրապարակավ հակադարձել իրեն: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն […]

Ինչի՞ էն ժամանակ կոկորդներդ չէիք ճղում հանուն ճշմարտության․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թող ինձ ներեն բոլոր այն ընկերներս, որոնք արդեն հասցրեցին դատապարտել, Նիկոլ Փաշինյանի ասած՝ «պատերի տակ վնգստացող դատավորներից» մեկի նկատմամբ տեղի ունեցած միջադեպը, բայց ես էդ մտահոգությունը հրապարակային արտահայտելու ձևաչափը չեմ ընդունում: Իսկ իշխանության հետույքը լիզող տարատեսակ «վերլուծաբաններին» ու սոռոսի վաստակներին մի բան ունեմ ասելու՝ երբ […]

Սպանել եք դատական իշխանությունը և հիմա ասում եք՝ ո՞րբ եք․ Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․ «Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:Մի առիթով իշխանության ներկայացուցիչներից մեկին ասել եմ, դուք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի