11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթեւեկում, 2 միլիոն դոլարով վերանորոգված պետական առանձնատանն է ապրում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ). Իրատես

Ոչ վաղ անցյալում, իշխանությանը քննադատելիս, նախկին ընդդիմադիրներն ասում էին, թե իշխանության ու ժողովրդի միջեւ կապը խզվել է, իշխանավորները միայն իրենց թանկարժեք մեքենաների պատուհանից են նայում խնդիրներին։ Այսօր էլ, պարզվում է, շատ բան չի փոխվել, ուղղակի այդ կապը միայն վիրտուալ հատվածում է, այսինքն, ժողովուրդը դարձել է ֆեյսբուքյան հանրույթ (այն էլ` խիստ ընտրողաբար. սպիտակները մերոնքական են, սեւերը՝ […]

Այսպիսի խայտառակ ավարտ ունեցավ Փաշինյանի ընդդեմ կոռուպցիայի պայքարը. Հայելի

«Հետք»-ը հրապարակել է սենսացիոն տեղեկատվություն, համաձայն որի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով` այս տարվա հուլիս ամսից էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։  Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք […]

Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը. 168 Ժամ

«Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ բարձրացվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը: Ըստ տեղեկատվության, նախարարների աշխատավարձերը  կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի,  իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Նախարարությունների գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260  դրամից դարձել է […]

2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը գրում է․ «Շնորհակալ եմ գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար։ Ինչ խոսք, դրանք շատ ոգևորիչ և պարտավորեցնող են. հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ արդարացնել։ Տեղեկացնում եմ, որ նախապես ծրագրված արձակուրդս եմ վերցնում վաղվանից, որից հետո կփորձեմ հնարավորինս ամբողջական պատասխանել այս օրերին հնչած հարցադրումներին ու «ջախջախիչ քննադատությանը»։ Մինչ այդ, բոլորին ուղղակի […]

Հանցագործությունների թիվն աճել է 6,7%-ով․ կոլեգիայի նիստ՝ ոստիկանությունում

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նիստը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Մինչ օրակարգին անցնելը […]

Օրվա հրամայական է ազգի եւ պետության ապագայով իրապես մտահոգ արժանապատիվ ներուժի միավորումը

«Իրավունքը» ներկայացնում է Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության»  համահիմնադիր  Կարինե Եսայանի գնահատմամբ՝ 1991 թ.-ից ի վեր,  սառը պատերազմում ԽՍՀՄ կրած  պարտությունից հետո, աշխարհի երկբեւեռ կառավարման համակարգը փոխարինվեց ԱՄՆ-ի   եւ իր    դաշնակիցների միաբեւեռ կառավարման մոդելով: «Միաբեւեռ կառավարում իրականացնող պետությունները, իրենց համաշխարհային գերիշխանությունը պահպանելու նպատակով, ռազմաքաղաքական եւ տնտեսական ոլորտներում կառավարման գործիքակազմից բացի, կիրառում են նաեւ կառավարման գործիքակազմ տեղեկատվական եւ գաղափարախոսական ոլորտներում, որի նպատակն է կոտրել աշխարհի միաբեւեռ կառավարման դեմ տարբեր երկրների եւ ժողովուրդների դիմադրողականությունը, ոչնչացնել այդ ժողովուրդների ինքնությունը, արժեհամակարգը, ընտանիքի ինստիտուտի ավանդական կառուցվածքը, մարդկանց մոտ փոխել բարու եւ չարի մինչ այդ գոյություն ունեցող ավանդական ընկալումները՝ նրանց դարձնելով կառավարելի անդեմ զանգված», – նշում է Կ. Եսայանը: Քաղաքագետ-միջազգայնագետի կարծիքով՝ վերջին 28 տարիների ընթացքում մի շարք  միջազգային  կառույցներ հետխորհրդային բոլոր երկրներին պարտադրեցին եւ շարունակում են պարտադրել օրենքներ,  որոնք ուղղված են ավանդական ընտանեկան եւ հոգեւոր արժեհամակարգի ոչնչացմանը. «1991 թվականից առ  այսօր ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, միջազգային այլ կառույցների,  Եվրամիության որոշ  պետությունների  կողմից  հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում անխտիր կիրառվել է գաղափարական-արժեհամակարգային  ինտերվենցիա իրավական, քարոզչական, մշակութային, կրթական, հոգեւոր ոլորտներում:  Այդ պարտադրանքը դրսեւորվել է գենդերային ինքնության, գենդերային հավասարության, այլ սեռական կողմնորոշում ունեցող ԼԳԲՏ-ի խմբի անձանց իրավունքների  պաշտպանության իրավական ամրագրման  գործընթացով՝  երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո ընտանիքների ներքին կյանքին միջամտելու, ընտանեկան միջանձնային հարաբերություններում առկա որոշ անհարթությունների պատրվակով երեխաներին  ընտանիքներից օտարելու եւ ընտանիքները կազմաքանդելու նպատակով: Նման միջազգային պայմանագրեր եւ  օրենքներ պարտադրվել են նաեւ Հայաստանին, որոնց մի մասն արդեն ստորագրվել, վավերացվել եւ ուժի մեջ են մտել, մյուսները գտնվում են իրավական ամրագրման փուլում»: Կ. Եսայանը հիշեցնում է, որ 1993 թվականին Հայաստանը ստորագրեց  «Կանանց նկատմամբ   բոլոր տեսակի խտրականությունների վերացման կոնվենցիան» (CEDAW), իսկ 2006  թվականին   ստորագրեց այդ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Այդ փաստաթղթով Հայաստանը   պարտավորվեց ընդունել օրենքներ գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության մասին. «2015 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի  եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց 12 մլն եվրո  գումարի  չափով  «Բյուջետային ֆինանսավորման համաձայնագիր», որը Հայաստանին պարտավորեցնում էր ընդունել «Ընտանեկան բռնության մասին», «Խտրականության դեմ» (ԼԳԲՏ խմբի իրավունքների պաշտպանություն)  օրենքները  […]

«Էդ 3 միլիոն վարչապետներին հարցրե՞լ է Նիկոլը, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է». Շարմազանով

Էդ 3  միլիոն վարչապետներին Նիկոլը հարցրե՞լ է, որ նախարարների  աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է։ Այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանձնարարականով  կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը։ Հիշեցնենք, որ, ըստ ՀԵՏՔ-ի հրապարակման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և […]

ԱԺ նախկին պաշտոնյա Արսեն Բաբայանը ձերբակալվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաեւ պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ, հայտնում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի