26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը միանգամից 6 հորիզոնականով նահանջել է Doing Business-ի վարկանիշում

Հրապարակվել է Համաշխարհային բանկի Doing Business ամենամյա վարկանիշը: Հայաստանը 2020 թվականի համար նախատեսված վարկանիշում 47-րդն է: 2019 թվականի համեմատ Հայաստանը նահանջել է 6 հորիզոնականով:

Դուինգ բիզնեսի զեկույցում նշվում է, որ Հայաստան ուժեղացրել է շինանարարության որակի վերահսկողությունը՝ ավելի խիստ պայմաններ ներկայացնելով ճարտարապետների ու ինժեներների համար:  Հարկերի վճարման մասով նշված է, որ գործընթացը հեշտացել է, արտահանման ընթացակարգը դարձել է ավելի արագ` առցանց մաքսային հայտարարագրերի շնորհիվ: Նշվում է նաև, որ բաժնետիրական ընկերություններում փոքր բաժնեմասերի ներդրողների իրավունքների պաշտպանությունը բարելավվել է:

Doing Business-ի ցանկի առաջին հորիզոնականում Նոր Զելանդիան է, որին հաջորդում են Սինգապուրը, Հոնգ Կոնգը, Դանիան, Հարավային Կորեան: Բիզնեսի համար ամենից անբարենպաստ պայմանները Վենսուելայում, Էրիտրեայում և Սոմալիում են:

Հայաստանի հարևաններից Վրաստանը 7-րդն է, Թուրքիան՝ 33-րդը, Ադրբեջանը՝ 34-րդը, Իրանը՝ 127-րդը: Ռուսաստանը 28-րդն է, Ուկրաինան՝ 64-րդը, Բելառուսը՝ 49-րդը, Մոլդովան՝ 48-րդը, Ղազախստանը՝ 25-րդը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ