07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արցախի հարցում ստեղծված պայթունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է» . Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։ Նախարարը քաղաքական եւ հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած՝ թույլ եւ անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարության գոյությանը։ Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչեւ իշխանափոխություն նման բազմակարծություն եւ ազատություններ « Սերժի Հայաստանում» […]

«Չի՛ կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի». Խոսրով Հարությունյան

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյբսուքյան իր էջում գրել է. «Չի կարելի պահանջել կեղտից, որ նա կեղտ չլինի: Ա. Չեխով Եվ այսպես հերթը հասավ Վազգեն Մանուկյանին: Լրահոսը հեղեղված է անորոշ ծագում և քաղաքական կողմնորոշում, բայց հստակ հանցագործ անցյալ ունեցող մեկի՝ Վազգեն Մանուկյանի հասցեին արված բարբաջանքով: Անշուշտ Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու իրական դրդապատճառները կարելի կռահել: Ով կարող […]

Արման Բաբաջանյանը գործում է Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի․ Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.  «Երեկ քաղաքական բանսարկության առաջամարտիկ Արման Բաբաջանյանը հանդես եկավ հերթական ցնցող նախաձեռնությամբ, այս անգամ էլ իր սլաքը ուղղելով մեր հանրապետության առաջին վարչապետ, Արցախյան պատերազմի հաղթանակը կռած առաջնորդներից մեկի, և Տեր-Պետրոսյանի ապազգային իշխանության դեմ պայքարը գլխավորած Վազգեն Մանուկյանի դեմ։ Այս կապակցությամբ, ես կուզենայի նշել ընդամենը մի քանի կետ՝ ա) […]

Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների, Պիցայակերների և պիցա չուտողների, հայաստանցու և ղարաբաղցու ունե՞նք

Հոկտեմբերի 26-ին Վանաձորում քաղաքի օրը նշելու տոնակատարությունների ընթացքում ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Մենք չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք»: Միանշանակ ողջունելի հայտարարություն է և ընդունելի, սակայն արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի օրոք են Հայաստանում առաջ գալիս մի շարք քայքայիչ բաժանումներ, որոնք կարող են լինել կործանարար: Բաժանաում 1. Դեռևս 2018-ի աշնան սկզբին, դերասան […]

««Ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի շրջանակներում Տիգրան Տեր-Հարությունովը ենթարկվում է խոշտանգման». փաստաբանն ահազանգում է

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի եւ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Տեր-Հարությունովի պաշտպան փաստաբան Մհեր Հակոբյանը նշում է, որ այսպես կոչված «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբերի 28-ից ապօրինի զրկված է ազատությունից իր վստահորդը: Այդ գործի վերաբերյալ փաստաբանը հայտարարությամբ են հանդես եկել, […]

Ինձ կկալանավորեն. ԱԺ պատգամավոր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ «ԻՆՁ ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ Սենց որ գնա, շուտով ինձ էլ կկալանավորեն… Ու գիտե՞ք ինչի համար. տանը դաշնամուր լավ չնվագելու և երգելու համար… Մնաց հոդվածը գտնեն)))… Չնայած հիմա մոդա ա՝ սկզբից կալանավորում են, հետո նոր հոդվածն են գտնում…»  

Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Եղանակը մայրաքաղաքում Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.30C (1998 թ.)      • Օդի նվազագույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված