07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Արցախի հարցում ստեղծված պայթունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է» . Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունները BBC-ին տված սկանդալային հարցազրույցի հետքերով, զավեշտալի են։

Նախարարը քաղաքական եւ հասարակական շրջանակների բուռն արձագանքը իր, մեղմ ասած՝ թույլ եւ անպատրաստ մեկնաբանություններին, վերագրում է Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարության գոյությանը։

Նախարարը չարամտորեն մոռանում է, որ մինչեւ իշխանափոխություն նման բազմակարծություն եւ ազատություններ « Սերժի Հայաստանում» վաղուց գոյություն ունեին։ Իսկ ընդդիմախոսներն այն ժամանակ չէին պիտակավորվում, ձվահարվում եւ հռչակվում «ազգի դավաճան»։

Ուստի, պարոն, իմ ազատ խոսելու իրավունքը եւ մասնագիտական պատրաստվածությունը ձեր ոտքին մի գրեք։ Դուք դրա հետ նույնքան կապ ունեք, որքան ես՝ Նիկոլի եւ իր թիմի բյուջեի հաշվին միլիոնավոր դոլարների հասնող կայֆերի հետ։

Մնացած , բովանդակային կռուտիտները «Лёлик и Болик» մուլտֆիլմի մակարդակի են։ Բայց քանզի ասվում են ԱԳ նախարարի շուրթերով, ապա մոտ օրերս կրկին առանձին կանդրադառնամ Արցախի հարցում այս իշխանությունների կողմից որդեգրված «կարգավիճակ եւ անվտանգություն» թեզերի վտանգավորությանը։

Արցախի հարցում ստեղծված պայթունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է։ Բայց արդեն ասել եմ նաեւ, որ «շալվար իջեցնողները» պակաս հրեշ չեն»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ