10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Համացանցով վիրավորելիս հիշեք, որ հետո ամոթից ծնկաչոք եք ներողություն խնդրելու». Ռուսլան Բաղդասարյան

Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Նախկինների» և «նորերի» մասին. Արդեն 1.5 տարի է, ինչ հասարակությանը փութաջանորեն բաժանում են «սևերի» ու «սպիտակների», «նախկինների» ու «նորերի»։ Դա անում են այսօրվա իշխանություններն իրենց բոլոր «խոսափողներով»։ Ինչի՞ համար են անում։ Անում են, որպեսզի իրենց կողմից «նախկին» կոչվող հասարակության անդամներին վարկաբեկելով իրենց հեղինակությունը բարձրացնեն։ Ըստ իս, դա անհեռանկար […]

«Շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի դոշերը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է, որ երեկ երկու քաղաքացի մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկութունների, նմանատիպ արարքներ կատարել են նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Հիշեցի, […]

Դատարկ ճամպրուկներ ԱԳՆ-ին՝ ՀՀԿ երիտասարդներից: Մնացականյանը շատ շուտով գնացականյան կդառնա /տեսանյութ/

ՀՀԿ երիտթևի անդամները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ-ի մոտ: Նրանք մի շարք հարցադրումներ ուղղեցին ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: Երիտթևի ներկայացուցիչները իրենց հետ բերել են դատարկ ճամպրուկ ի պատասխան ԱԳՆ նախարարի այն հայտարարությանը, թ որ նախկին իշխանությիգնները «լիքը» ճամպրուկներ են տարել Բաղրամյան 26: Վերջիններս հայտարարեցին, թե Զոհրաբ Մնացաանյանը շուտով կդառնա գնացականյան եւ որ […]

«Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա։ Նախկինում խոսելով Արցախյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանն առաջարկում էր 3 ժողովուրդների համար ընդունելի լինելու սկզբունքը, ինչը շատ բուռն քննադատության արժանացավ Հայաստանի ներսում։ Եւ ահա այսօր Ռուսաատանի ԱԳ նախարար Լավրովին նա փաստացի ասել է 3 կողմերի համար […]

Մինչեւ ուր կարող է ծալապատկվել, իջնել, շողոքորթել … նրան այս ամբողջ սապոնաջրից մնալու է միայն փրփուրը

Էս անգամ խոսքս քաղաքականության մասին չի լինելու, մարդկային որակների, մարդկայնության, մարդ-մարդ շփումների, հարաբերությունների եւ մարդու դավադիր հակումների մասին եմ խոսելու։ Արցախում նախագահի ընտրություններին դեռ կես տարի ժամանակ կա, եւ չի բացառվում, որ ի վերջո կհայտնվի արժանավոր, վստահելի, երկրի եւ Արցախի պետության հոգսերով ապրող, սահմանապահ, զինվոր- նախագահի թեկնածու, հուսամ, դա կլինի, քանզի նրանք, ովքեր այսօր հավակնում […]

Մեզ բռնի ցանկանում են դավանափոխ անել՝ ինչպես 15 դար առաջ. «ՎԵՏՕ»-ն միանում է ուսանողներին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը միանում է ուսանողների պայքարին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր՝ 11.11.2019թ.-ին հրավիրեց ընդհանուր ժողով՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ ՀԱՅ ուսանողների նախաձեռնած պայքարն ընդդեմ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կառավարության ապազգային և քայքայիչ քաղաքականության: «ՎԵՏՕ»-ն դեռևս ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է օտարերկրյա գործակալական ցանցի կողմից: Այդ ցանցի ավերիչ գործունեությունն ընդգրկում է պետական […]

«Մենք շարունակելու ենք պայքարել Փաշինյանի իզմեր չունեցող պոպուլիստական քաղաքականության դեմ». Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

«Մենք շարունակելու ենք պայքարել Փաշինյանի իզմեր չունեցող պոպուլիստական քաղաքականության դեմ: Պոպուլիզմի այլընտրանքն իրական ժողովրդավարությունն է լինելու, որտեղ դատարաններ չեն շրջափակում, դատավորներին վնգստացող չեն անվանում, խորհրդարան չեն պաշարում և անվտանգության ու Արցախի հարցում վտանգավոր քաղաքականություն չեն վարում: Հանրապետականը պետականամետ և ազգային ուժերի հետ շարունակելու է մնալ պոպուլիստների իրական այլընտրանքը»,- Էդուարդ Շարմազանով: azatutyun.am  

Ռուսլան Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. քրգործ է հարուցվել

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ […]

Փաշինյանի մասին բացասական հոդվածները գերազանցում են. Մեդիա պաշտպան

2019 թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, yerkir.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և yerevan.today-ը։ Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 541 հոդված։ Որոնցից 128-ը՝ բացասական, 47-ը՝ դրական, 366-ը՝ չեզոք են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին կրկին բացասական […]

Օգտակար խորհուրդներ ատամի ցավի դեմ

Եթե ցավում է ատամը, ապա անպայման պետք է դիմել ատամնաբույժին, բայց, եթե ինչ-ինչ պատճառներով այդ պահին հնարավոր չէ այցելել, ապա պետք է փորձել մեղմել ցավը: 1 ճաշի գդալ եղեսպակի մանրացրած տերևների վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր, եռացրեք ևս 10 րոպե: Սառեցնելուց հետո ողողեք բերանն այնքան ժամանակ, մինչև ցավը կանցնի: Ատամի ցավին շատ լավ օգնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի