22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մա՞րդ էլ էսքան անաղուհաց «քրդի շուն» լինի

Հայաստանի ոչ բարով վարչապետը մնում-մնում` բողոքում է արեւմտյան «պապաններից»։ Թե բա` կաշվից դուրս եկանք, անարյուն «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» արեցինք` ծառից մի տերեւ չընկավ, Հայաստանը դարձրինք համաշխարհային ժողովրդավարության փարոս` բանի տեղ դնող չկա. ո՛չ Եվրոպան, ո՛չ Ամերիկան տիրություն չեն անում «հեղափոխության արժեքներին», փող չեն տալիս, գյուռ-գյուռ ներդրումներ չեն անում, չեն թփթփացնում ուսերիս Ռուսաստանի հետ անընդմեջ […]

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Փչացրի՞. Փաշինյանը երեխայի ձեռքից վերցրեց մուրճը

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Էջմիածին՝ քաղաքի 2704-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպպարյանի հետ շրջել է քաղաքում: Քաղաքացիներից մի քանիսը մոտեցան, ցանկացան հարց տալ վարչապետին, բայց նա չպատասխանեց՝ նշելով. «Եղբայր չեք թողնում զրուցենք քաղաքապետի հետ»: Մի քաղաքացի անընդհատ պնդում էր, որ «ազգի համար շատ կարեւոր» հարցով է դիմում. «Էլցանցերը ժողովրդին […]

Մանվել Գրիգորյանը նարկոզի տակ է, վիճակը՝ ծայրահեղ ծանր

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի  առողջական վիճակը նախօրեին կտրուկ սրվել է: Բժշկական միջամտության ենթարկելու նպատակով նրան անզգայացրել են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստում ահազանգեցին Գրիգորյանի պաշտպանները։ Փաստաբանները տեղեկացրեցին, որ Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր […]

«Փաշինյանի լրատվամիջոցի փակման ժամանակ սև ժապավեններով բերանները փակեցինք, ինչու՞ պիտի հիմա աչք փակենք» /տեսանյութ/

Եթե մեր երկրում ընդդիմադիր մամուլն արգելված չէ, ապա ինչո՞ւ այլ կարծիք չպիտի հնչի, կամ պետք է հնչի միայն այնպիսի կարծիք, որն ականջահաճո է իշխանությանը, մարդկանց մի հատվածի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Անդին» ամսագրի երիտասարդության բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքին: Տեր-Գուլանյանի խոսքով՝ մամուլի նկատմամբ ճնշումներ նախկինում իհարկե եղել […]

Երեւանում նոր արագաչափ կգործարկվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Երևան քաղաքի Եղվարդի խճուղու Ձոր 1 բնակելի թաղամասի մուտքի […]

Պարոն Նիկոլ Փաշինյան, ձեր ամենամտրիմներից մեկը ալկոհոլի ազդեցության հարձակվել է քաղաքացիների վրա, ինչո՞ւ նա կալանավորված չէ. Սոնա Աղեկյան /տեսանյութ/

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարանի» նախաձեռնող թիմը Հայելի ակումբի դռան դիմաց ասուլիս է հրավիրել: Նախաձեռնող խմբի անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության միանձնյա դիկտատոր է, որի իմացությամբ քաղաքական բռնաճնշումներ և հալածանքներ, ոտնձգություն է տեղի ունենում խոսքի ազատության և մարդու իրավունքների հիմնարար ազատության վրա: Նրա խոսքով՝ այն անձը, որը նախօրեին հարձակվել է «Հայելի» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի