Քոչարյանի գործով դատական նիստը, դատարանի որոշմամբ, անցկացվում է դռնփակ
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գրավի դիմաց ազատ չարձակվելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր հիվանդանոցում լինելու պատճառով: Նա դիմում էր ուղարկել դատարան՝ խնդրելով դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Մեղադրող և տուժող կողմերը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չներկայացրեցին: […]





































