«Թաթիկները կտրել ենք ու կտրելու ենք հատ-հատ». Փաշինյանը ԲՀԿ-ի՝ ներդրումներից դժգոհելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշում է, որ ԲՀԿ-ն սկսեց բողոքել ՀՀ-ում ներդրումային միջավայրից, երբ մեղադրանք առաջադրվեց «Մուլտի Գրուպի» ղեկավարին՝ չարաշահումների համար: «Ներդրումային միջավայրից բողոքելու ժամանակագրությունը համընկել է, երբ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս-Հարավ» հարավ ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար: «Հյուսիս-Հարավ» պրոեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել: […]





































