23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր մանրամասներ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կոռուպցիոն սկանդալից

Նախորդ շաբաթ «Անտիֆեյք»-ի կողմից արված հարցումը հետաքրքիր տվյալներ հրապարակեց ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին ուղղված նվիրատվությունների և նվիրատուների վերաբերյալ։ Ըստ հրապարակման պարզվում է, որ ԱԺ իմքայալական մի շարք թեկնածուներ 3-ից 5 միլիոն դրամ նվիրատվություն են արել հիմնադրամին։

Օրինակ` Արարատ Միրզոյանը 5 միլիոն դրամ է փոխանցել, Վահագն Հովակիմյանը՝ 2.7 միլիոն դրամ, Աննա Կարապետյանը՝ 3.8 միլիոն դրամ, Դավիթ Սանասարյանը՝ 5 միլիոն դրամ, Անդրանիկ Քոչարյանը՝ 5 միլիոն դրամ, ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը՝ 4.8 միլիոն դրամ, Անուշ Բեղլոյանը՝ 5 միլիոն դրամ, Հայկ Գևորգյանը՝ 5 միլիոն դրամ, Գոհար Մամիկոնյանը՝ 5 միլիոն դրամ,  և այլն։ Ըստ նույն հրապարակման նրանց մոտ համընկնում են վճարում անելու օրերը:

Մենք փորձեցինք համեմատական վերլուծություն անցկացնել ԱԺ արտահերթ ընտրությունների թեկնածուների նախըտրական փուլում ԿԸՀ ներկայացված հայտարարագրերի և պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրերի միջև։ Ընդ որում ԿԸՀ ներկայացված «2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագիր»-ն ընդգրկում է 2017թ. նոյեմբերի 1-ից 2018թ. նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը։

Արայիկ Հարությունյանը ԿԸՀ հայտարարագիր ներկայացնելու համար սահմանված ժամկետում նշել է 490,000 դրամ դրամական միջոց, հիմնադրամ փոխանցել է 4,800,000դրամ,  իսկ 31.12.2018թ. դրությամբ դրամական միջոցները կազմել են 1,431,633դրամ։

Դավիթ Սանասարյանը 01.11.2018թ. դրությամբ ըստ հայտարարագրի ունեցել է 800,000դրամ։ Հիմնադրամ մուտք է արել 5մլն դրամ, տարեվերջի հայտարարագրով դրամական միջոցները կազմում են 917,570 դրամ։ Ընդ որում Դավիթ Սանասարյանի 2018թ. հարկային տարում եկամուտները կազմել են 6,172,630 դրամ, իսկ տարվա սկզբում դրամական միջոցներ չի ունեցել։ Դավիթ Սանասարյանի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրերից պարզ է դառնում, որ վերջիններս դժվար թե նրան կարողանային աջակցել 5 մլն դրամի հարցում։

Արարատ Միրզոյանը ԿԸՀ ներկայացված հայտարարագրում դրամական միջոցներ բաժնում նշել է 7,150,000դրամ, հիմնադրամ վճարել է 5,000,000 դրամ, տարեվերջի տվյալներով ուներ 9,850,000դրամ։ Այսինքն վերջինիս դրամական միջոցները ոչ միայն չեն նվազել 5մլն դրամով, այլ հակառակը։ 

Անդրանիկ Քոչարյանը 01.11.2018թ. դրությամբ ներկայացրել 3,000,000դրամ դրամական միջոցների առկայության վերաբերյալ հայտարարագիր, հիմնադրամին նվիրաբերել է 5,000,000դրամ, իսկ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ուներ 5,000,000դրամ։ ԿԸՀ հայտարարագրում 2018թ. որևէ եկամուտի աղբյուր նշված չէ։

Վահագն Հովակիմյանը ԿԸՀ ներկայացրել է 5մլն դրամ դրամական առկա միջոցների վերաբերյալ հայտարարագիր, հիմնադրամ նվիրաբերել է 2,7մլն դրամ, իսկ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա՝ 14.01.2019թ.  դրությամբ հայտարարագրել է 6,259,000դրամ։

Հայկ Գևորգյանը 01.11.2018թ. հայտարարագրում ներկայացրել է 1մլն դրամի վերաբերյալ տեղեկատվություն, հիմնադրամին նվիրաբերել է 5մլն դրամ։

Աննա Կարապետյանը ԿԸՀ հայտարարագրի մեջ նշել է 16,400 Եվրո, 25,000 դոլար, 7,200,000դրամ, հիմնադրամին նվիրատվություն է արել 3,8մլն դրամ, իսկ 14.01.2019թ. դրությամբ դրամական միջոցները կազմել են՝ 16,400եվրո, 27,200դոլար, 9,150,000դրամ։

Անուշ Բեղլոյան՝ ըստ ԿԸՀ հայտարարագրի՝ 10,000 եվրո, 5,000 դոլար, 400,000 դրամ, նվիրաբերել է 5 մլն դրամ, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ՝ 20,000 եվրո, 5,000 դոլար, 2,000,000դրամ։

Մեկ այլ թեկնածու՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, ով նոյեմբերի մեկի դրությամբ հայտարարագրել է 155 հազար դրամ, հիմնադրամին նվիրաբերել է 5 մլն դրամ։

Այստեղից կարելի է մի քանի հետևություն անել.

Կամ նախընտրական փուլում իմքայլական թեկնածուները ԿԸՀ ներկայացրել են ոչ ճիշտ, կեղծ տվյալներ իրենց եկամուտների և հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ ֆինանսական միջոցների վերաբերյալ,

Կամ իմքայլականները անձնազոհաբար իրենց վեջին դրամները նվիրաբերել են հանուն վեհ գործի, պարտքեր են կուտակել, գումար են հայթայթել այդ նպատակով։ Հետո էլ վարկով հեռուստացույց և նման այլ ներկայացումներ խաղացել հանրության առաջ։

Կամ գործել է կոռուպցիոն սխեմա, որը քննարկման լուրջ առարկա պետք է դառնա։

Ամեն դեպքում նշված անձիք բարձրաստիճան պաշտոնյաներ են, հետևաբար պարտավոր են հրապարակային բացատրություններ տալու։ Նույնը պահանջվում է  վարչապետ Փաշինյանից, քանի որ սա իր թիմն է  և վստահաբար տեղյակ է պատմությունից։

 

«Իմ ձայնը» ՀԿ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ