14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

2019 թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո: Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ:

Պայքար ճոխ սեղանների ու Սուրբ ծննդյան պահքի միջև (տեսանյութ)

Մեզ մոտ միշտ խնդիր է հակասությունը Ամանորի ճոխ սեղանների ու Սուրբ ծննդյան պահքի, բայց Սուրբ ծնունդն է տարվա սկիզբը, տարին պետք է սկսել Քրիստոսի ծննդյան խորհրդով. այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց  Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: Ըստ նրա՝ նախկինում նոր տարին միշտ սկսվել է պահքով: «Պահքը ոչ թե հակասում է նոր տարվա […]

Աստղագուշակը անեծք է բերում տուն

«Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս: Դու քեզ համար կուռքեր չշինես ոչ վերևում՝ երկնքում, ոչ ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի տակի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ: Դրանց երկրպագություն չանես ու դրանք չպաշտես, որովհետև Ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար հատուցում եմ որդիներին, ինձ ատողների միչև երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելից […]

Երբ է պետք զարդարել տոնածառն ու ինչպես դիմավորել Ամանորը․ գլխավոր ավանդույթները

Կան մի շարք պարագաներ ու ավանդույթներ, առանց որոնց պարզապես անհնար է դիմավորել Ամանորը։ Որոնք են դրանք։ Ամանորի անփոխարինելի մասերից է տոնածառը։ Առանց տոնածառի անհնար է տոնական տրամադրություն ստեղծել։ Իսկ եղեւնին՝ ծառը, խորհրդանշում է մարդու անքակտելի կապը բնության հետ։ Համաձայն ավանդույթի՝ տոնածառը զարդարում են գունավոր խաղալիքներով ու քաղցրավենիքով։ Տոնածառը պետք է զարդարել Ամանորից 2 շաբաթ առաջ։ […]

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝               13.40C (1996 թ.) • […]

Ինչպես չվնասել օրգանիզմին տոնական օրերին

Ամանորյա տոնական օրերին դժվարամարս և միմյան հետ անհամատեղելի մթերքների չարաշահումը կարող է հանգեցնել ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների: Նման խնդիրներից խուսափելու համար ձեզ ենք ներկայացնում այդ օրերին ճիշտ սնվելու 6 խորհուրդներ: 1. Սահմանափակել տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը. Տոնական օրերին պետք է սահմանափակել տապակած, յուղոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը պետք է […]

Մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ. Արտակ Դավթյանն ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով: «Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: 2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի […]

«Նիկոլին լավ եմ հասկանում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակից՝հրապարակ Հավատացեք՝ Նիկոլին լավ եմ հասկանում, նա հրապարակի ծնունդ է, հրապարակով իշխանությունը վերցրած եւ դա է պատճառներից մեկը, որ նրան հրապարակը ձգում է։ Նա ամեն ինչ անում է հրապարակի համար, ինքը ուժ է փնտրում հրապարակում։Սա է պատճառը, որ այսօր դարձյալ ընկել է դռնեդուռ, Կողբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի