02 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հ1-ի հաղորդումը քաղաքական հետապնդման դրսևորում է․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդումը Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական բացահայտ դրսևորում է։ Մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով փաստերի նման խեղաթյուրված և միակողմանի ներկայացումը, անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և նախաքննության գաղտնիության այս աստիճան բացահայտ ոտնահարումը, այն էլ՝ Հանրային հեռուստաընկերության կողմից, սահմանադրական մի շարք իրավունքների առերևույթ խախտում է, […]

Ժնևում ավարտվել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն:Ինչպես նշել ենք, հանդիպմանն անդրադարձ է […]

Պոլի փայտ լինի, բայց ՔՊ-ական

«Քաղաքացիական հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Արդարադատության նախարարությունը մերժել է Արփինե Հովհաննիսյանին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։ Իսկ այսօր «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն է նշանակվել ՔՊ ական Վիլեն Գաբրիելյանը։ Փորձագիտական կենտրոնի տնօրենի համար մրցույթ էր կայացվել, որում հաղթող էին ճանաչվել 3 […]

Սահուն անցում ենք կատարում փետրվար՝ հավաքագրելով նոր ստեր, կեղծիքներ ու խնդիրներ

Երկու տարվա ընթացքում պետք է սովորական լիներ երկրում տեղի ունեցողը ու զարմանալու առիթ չդառնար, բայց իշխանությունը բռնազավթածների 2020-ի կազմակերպված հունվարն ամփոփման կարիք ունի։ Հունվարը շատ կարճ, բայց խոսուն դրվագներ ունի իշխանությունը զավթածների ապիկար կառավարման, իրավականության սնանկության, քաղաքացիներին անարգելու և երկրի ոչ ներկայի, ոչ էլ ապագայի մասին, անգամ հպանցիկ չմտածելու մասին։ Խայտառակ, ոչինչ չասող, կեղծ թվերով […]

Պարոն դասալիք Նիկոլ, քեզանից փող չենք ուզում, հարգանք ենք պահանջում. զոհվածի մայր /տեսանյութ/

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ասացի՝ ուզում ես Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տուր 300 մլն, դա մեզ չի հետաքրքրում, բայց նույն չափորոշիչներով վերաբերվեք նաև պատերազմում զոհվածների հարազատներին: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային՝ «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դասալիքը չի կարող իմանալ զոհվածի կնոջ, […]

«Մեր «խելոքները», որոշել են իրենց բացթողումների «տակից դուրս գալ» բնակչության առողջության հաշվին և հերքում են «կորոնավիրուսի» հետ կապված ամեն հնարավոր բան». Գևորգ Գրիգորյան

Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուզում եմ հասկանամ, մենք առհասարակ ունե՞նք առողջապահության նախարարություն թե ոչ: Նոր ընթերցեցի վերը նշված կառույցի հրապարակած հերքումը առ այն, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված երկու չինացիների մոտ կա «կորոնավիրուս» ախտորոշման կասկած և հասկացա, որ կառույցում տիրող անգրագիտությունը ու սեփական անկարողությունը ծածկադմփոց անելու մոլուցքը մոտեցել է ազգային անվտանգության […]

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի առողջական խնդիրների մասին տեղեկություններ տարածողներն այսօր հենց իր թիմում են. Արթուր Վանեցյան

1in.am-ն այսօր մի հրապարակում էր արել, որտեղ ինչ որ անձինք նշել են, թե չգիտեն՝ ով է Փաշինյանի առողջական խնդիրների մասին կեղծ տեղեկությունները տարածում, բայց այդօրինակ ինֆորմացիայի տարածմամբ ժամանակին զբաղվել է Արթուր Վանեցյանը։ Մենք մեկնաբանություն խնդրեցինք այս հրապարակման հետ կապված ԱԱԾ նախկին տնօրենից։ «Երբեք որևէ ձևով առնչություն չեմ ունեցել որևէ անձի առողջական խնդիրների կամ ընտանիքի անդամներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի