02 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոխվեց հեղափոխության կարգախոսը. ոստիկանը ի՞մն է

Հունվարի 28-ին մենք բոլորս ականատես եղանք անձնական կամ քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Կիրառվեց ցուցադրական ուժ, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Ակնհայտ է, որ բերման ենթարկված հանրային գործիչներից որևէ մեկը չէր խուսափի ներկայանալ ոստիկանություն և պատասխանել իրավապահներին հետաքրքրող ցանկացած հարցի։ Ակնհայտ է, որ կար հրաման՝ ժանրի ցածրորակ ֆիլմերի սցենարով գործողություն իրականացնել։ Նարեկ Մալյանը, Արթուր […]

Թալանել են ՀՀԿ-ականի ավտոմեքենան

Թալանել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի ավտոմեքենան։ Այս մասին նա  գրել է  ֆեյսբուքյան իր էջում․ « «Շատ «բարձրաճաշակ» գողեր էին. տարել են Ինդոնեզիայից բերած մի քանի տուփ կոպի լուակ սուրճ ու մի հատ փաշմինա)))) Ուրիշ որեւէ բանի ձեռք չեն տվել, բայց, եթե գուգլ անեն, թե կոպի լուակը ոնց են ստանում` կարողա չխմեն))))»։

2019-ը իրավախախտումների վիճակագրության իմաստով աննախադեպ էր: Կոռուպցիայի դեմ պայքարը նահանջ է արձանագրում

Politeconomy.org-ը գրում է. Բան չմնաց։ Մինչև հունվարի 31-ը Վիճկոմը պարտավոր է հրապարակել երկրի 2019թ. սոցիալ-տնտեսական վիճակն ամփոփող նախնական հաշվետվությունը։ Մեր վիճակագիրները համարյա հանձնարարականներ ունեն թվերը որոշակի «մակարդակի» բերելու համար։ Իշխանությունն էլ «հանձնարարականը» ձևակերպելուն զուգահեռ ջանք չի խնայում հասարակական ուշադրությունը իրավական և իրավախախտումներ ներկայացնող տեղեկատվության շուրջ բևեռելու համար։ Իրավախախտումների արդեն արձանագրված բացասական պատկեր վիճակագրությունը հնարավոր է նախկինների վրա «դուրս գրել»։ Օրինակ այն, որ 2019թ․ […]

Ryn Air-ի հայ ուղևորները՝ երեխաներ ու հղի կանայք, մնացել են Միլանի օդանավակայանում: Չմոռանաք շնորհակալություն հայտնել Փաշինյանին

Ryn Air-ի մոտ հիսուն հայ ուղևոր, այդ թվում երեխաներ ու հղի կանայք, երեկ մնացել են Միլանի օդանավակայանում։ Պարզվել է, որ ամեն ինչի վրա խնայողություն անող ավիափոխադրողը որոշել է ընդամենը մեկ աշխատակից տրամադրել գրեթե նույն ժամին Երևան և Ամման մեկնող ուղևորների համար։ Մարդն էլ պարզապես չի հասցրել իր գործն անել, ինչի հետևանքով մեր հայրենակիցները մնացել են […]

Տնազ. 37 թիվ չի կարող լինել, «բռնակալը» կձախողվի. Հրապարակ

Երեկ մի քանի երիտասարդների ոստիկանները ցուցադրաբար՝ ձեռքերը ոլորելով ու բռնությամբ տարան ոստիկանություն, իբր ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով, ապա մի քանի ժամից բաց թողեցին։ Չենք քննարկում այն, որ նման անիմաստ ու անօրինական գործողություններով ոստիկանի «մունդիրն» են վարկաբեկում եւ պատժիչ գործողություններն արժեզրկում։ Ընդամենը քննարկենք այն, թե ինչի է ուզում հասնել այս գործողություններով իշխանությունը։ Չէ որ անգամ մանկահասակ երեխաներին […]

Ի՞ նչ գրիչ, ի՞նչ թուղթ կամ ի՞նչ ունիտազ

ՀՀ ԱԺ ԲարգավաճՀայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ակրոստիկոս է գրել` նվիրված վարչապետի անգործությանն ու վերնագրել ՝ ԳՐԻՉ. Գ ործերը թողած՝ ինչո՞վ եք տարվում, Ր ոպեն ու ժամը վատնում եք, մսխում, Ի՞ նչ գրիչ, ի՞նչ թուղթ կամ ի՞նչ ունիտազ, Չ արված գործերը մնացին երազ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի