01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հ1-ի հաղորդումը քաղաքական հետապնդման դրսևորում է․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդումը Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական բացահայտ դրսևորում է։

Մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով փաստերի նման խեղաթյուրված և միակողմանի ներկայացումը, անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և նախաքննության գաղտնիության այս աստիճան բացահայտ ոտնահարումը, այն էլ՝ Հանրային հեռուստաընկերության կողմից, սահմանադրական մի շարք իրավունքների առերևույթ խախտում է, ինչն անվիճարկելի փաստ է իրավաբանական կրթություն ունեցող ցանկացած անձի համար։

Նման առերևույթ խախտումները նվեր են Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին։

Ի դեպ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը:

Բացի այդ՝ պարտավոր է հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ