Փետրվարի 18-ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Գ. Գ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին առ այն, որ Դադիվանք եկեղեցուց գողություն է կատարվել։ ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:50-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հափշտակել է եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային […]
Շատերի համար այս Կիրակին վերջին հնարավորությունն է լինելու Սբ. Հաղորդություն ստանալ, քանի որ հաջորդ Կիրակի Բուն Բարեկենդանին Փակ Պատարագ է և սկսվում է Մեծ Պահոց շրջանը: Լավ կլինի այս Կիրակի հոգևոր պատրաստությամբ եկեղեցի գնացեք ու Սբ. Պատարագին մասնակցեք, որովհետև մինչև Մեծ Պահքի ավարտը Սբ. Հաղորդություն չի տրվելու: Ներեք մարդկանց, ներողություն խնդրեք, խոնարհվեք ու զղջացեք չար […]
Արդյոք բանակի ողբերգությունները, որոնք շոկային ազդեցություն են թողնում հասարակության վրա, կընկալվեն ավելի մեծ խորությամբ։ Կարվե՞ն ավելի խորքային հետևություններ պետության ամբողջական մակարդակով։ Ես կարծում էի, որ այո։ Երեկ վստահությունս նվազեց. պատճառը վարչապետի տեղադրած պաստառն էր քանդված և նորոգված ճանապարհները «այո» և «ոչ» գրառումներով։ Էլ ի՞նչը պետք է ստիպի հրաժարվել էժան քայլերից, էլ ի՞նչ պետք է լինի, […]
Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճի ձևաչափին մասնակցելը բոլորովին անտեղի էր, մեզ չհաջողվեց միջազգային հանրությանը շահեկանորեն ներկայացնել մեր դիրքորոշումը, և անհասկանալի մնաց՝ որն է արցախյան հակամարտության լուծման մեր տեսլականը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Այն, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, կարգավորում չէ, այլ հիմնադրույթ: Երբ խոսվում […]
Նախկին ԱԺ նախագահ, վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր Հենարան ակումբում անդրադարձել է Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպմանը՝ նկատելով, որ վարչապետը պետք է Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին ներկայացնի Արցախյան հարցում իր տեսլականն ու մոտեցումները եւ ոչ միայն հայ ժողովրդին: Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունները նաեւ միջազգային հանրությանը պետք է ներկայացնեին իրենց տեսլականը, ինչը չարվեց Մյունխենում:
Սույն թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: «Սա մեր բոլորիս հաղթանակն է և մենք մեծ հպարտությամբ հիշում ենք հայ ժողովրդի անուրանալի դերակատուրումը այդ հերոսական հաղթանակի կերտման գործում։ Չմոռանանք, որ հայ ժողովուրդը Մեծ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին՝ Խորհրդային Միության […]
























