31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բակո Սահակյանը գրասենյակ է ձևավորում․ Հրապարակ

«Բակո Սահակյանը պաշտոնավարման եզրափակիչ փուլում է գտնվում, կմնա՞ նա Արցախում, թե՞, ինչպես մնացյալ նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, կտեղափոխվի Հայաստան, գուցե անգամ՝ Ռուսաստան, որտեղ տուն ունի․ հարցրինք Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։ «Բակո Սահակիչը մնալու է Արցախում, ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձեւավորում»: Ինչի՞ համար։ «Աշխատում է հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որի նպատակն Արցախին վերաբերող […]

Հանրաքվեի «երկու քարի արանքում»․ մանրամասներ Գերմանիա այցից․ Փաստ

«Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի թեման շարունակում է մնալ նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ, որի ժամանակ այս հարցն առանցքային է եղել։  Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ, եւ գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հնչել է ՍԴ շուրջ ընթացող զարգացումներին ու […]

Իշխանությունները տագնապած են․ Հրապարակ

«Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի։ «Եկեք պարզ հաշվարկ կատարենք,- ասաց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։- ԱԺ վերջին ընտրություններին մասնակցել է ընդհանուր թվով 48,6 տոկոս ընտրող։ Հաշվի առեք՝ որպես օրինաչափություն, խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ավելի մեծ թվով ընտրող` կուսակցությունների, տարբեր անձանց նկատմամբ տարբեր շահագրգռությունների պատճառով, քան հանրաքվեներին. ուրեմն` 48-ից հանում ենք մեր` «Բարգավաճի» […]

Եվ եթե անգամ ճշմարտությունը քեզ համար հալածանք արժենա

Ընկերնե՛ր իմ, կյանքն ակնթարթ է. պատիվը, հաղթությունը, հարստությունը ու գիտությունը եկվոր են, իսկ կյանքի բոլոր գրավչություններն էլ հեռանում են: Մնում է միայն հավիտենական սերը` սկզբնապատճառը ամենայն բարյաց, սեր, որը մեզանից անդին էլ պիտի ապրի. չէ՞ որ սերը Աստվածն է: Կարևորը` սիրի՛ր ճշմարտությունը, եղի՛ր այն, ինչ կաս` առանց ձևականության, վախի և շուրջդ նայելու: Եվ եթե անգամ […]

Դեն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը

Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում: Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք […]

Դիստանցիոն հայրենասիրությունն «ամենաազդեցիկն» է

Զոհրաբ Եգանյանը գրել է․«Մինչև այսօր առավոտ որոշել էի չմասնակցել գալիք հանրաքվեին, բայց 2019թ․-ի ամռանն ընտանիքով (երկու տղա երեխայով) ԱՄՆ տեղափոխված, Հայաստանում ամեն ինչ վաճառած ընկերներիցս մեկը կարողացավ համոզել, որ Հայաստանի ապագայի համար ճիշտը մասնակցելն է: Իսկապես, դիստանցիոն հայրենասիրությունն «ամենաազդեցիկն» է, գնացեք, ազատեք ձեր երեխաներին բանակից, հարկ մի տվեք ու կարևորը՝ չմոռանաք երկրի մասին հիշել կենացների […]

2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար՝ Փաշինյանի սրտի դատախազությունում

yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք: Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի